Ես որդի չունեմ… Անդրեն անդրադարձել է այս օրերին պտտվող կեղծ լուրերին

Երգիչ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։

Եվ արդեն մի քանի օր է ողջ համացանցը խոսում է այն մասին, որ Անդրեն ու նրա սիրելին՝ երգչուհի Անի Օհանյանը որդի են ունեցել։

Անդրեն՝ պտտվող լուրերին ադրադարձել է հենց այսօր.

«Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ մի օր կունենանք։ Հերիք է սուտ և չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին». գրել էր Անդրեն ու հավելել.

«Ստի վերջը մոտ է»։

Հավելենք նաև, որ տարեսկզբին Անդրեն հայտնեց որ շատ շուտով հայր է դառնալու, դրանից հետո միայն Անին ևս հղիի կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց ինստագրամյան իր էջում։

Դե իսկ, շատ չանցած Starnews-ը բացառիկ նորությամբ հանդես եկավ հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացրել այդ բարի լուրը։

Մենք այդպես էլ չիմացանք՝ ինչու՞ է երգիչը թաքցնում իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է Անդրեն ու Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։

Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Աղջիկը նոր է սկսել իր երգչուհու կարիերան։

Անդրեն Անիին Տաթևի վանքում ամուսնության առաջարկ էր արել, որին հաջորդել էր զույգի ամուսնությունն ԱՄՆ-ում` 2023 թվականի Մայիսի 2-ին:

 

ԱՂԲՅՈՒՐ