Որովայնի ճարպը խաթարում է Ձեր ինքնավստահությունը: Եթե Դուք ունեք այս խնդիրը, ապա հավանական է, որ Դուք ունեք այս սովորություններից գոնե մի քանիսը:
Սննդկարգում չափազանց շատ շաքար․
Շաքարը պարունակվում է այն մթերքների մեջ, որոնք Դուք ամեն օր ուտում եք: Նախաճաշի հացահատիկներից մինչև սուրճի, էներգետիկ ըմպելիքների մեջ և այլն: Այս բոլոր շաքարային կալորիաները արագ են ավելանում և հանգեցնում քաշի ավելացման: Սովորություն ձեռք բերեք կարդալ փաթեթավորված մթերքների բաղադրիչները և ուշադրություն դարձնել Ձեր կերած սննդի մեջ շաքարի քանակին:
Աղանդերներ ամեն օր
Նախկինում աղանդերը նախատեսված էին կիրակի գիշերների և հատուկ առիթների համար: Սակայն այս օրերին քաղցրավենիքները դարձել են ամենօրյա երևույթ։ Ինչպես որովայնի ճարպի առաջին սովորությունը, աղանդերը շաքարավազի չարաշահման ևս մեկ ձև է: Դադարեք չափից շատ ուտել աղանդերներ: Պահպանեք դրանք հատուկ առիթների համար: Ձեր ամենօրյա սննդակարգում ավելացրեք թարմ մրգեր:
Անառողջ նախուտեստներ
Մեզ դուր եկած նախուտեստների մեծ մասը աղի է: Դրանք պարունակում են նաև շատ պարզ ածխաջրեր և շաքար: Բայց որպեսզի ստամոքսը չմեծանա, ավելի լավ է հրաժարվել սովորական անառողջ նախուտեստներից ու խորտիկներից։ Եթե կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում քաղցած եք, կերեք փոքր քանակությամբ սպիտակուց և բջջանյութ, օրինակ՝ պինդ խաշած ձու վարունգով կամ նեխուրով:
Ալկոհոլի ամենօրյա օգտագործում
Ընթրիքի հետ մեկ բաժակ գինին կարող է արագ և համառ անառողջ սովորություն դառնալ: Ալկոհոլի բոլոր կալորիաները հիմնականում շաքար են, և այդ ամբողջ շաքարը գնում է հենց Ձեր ստամոքսը: Այն օրը, երբ Դուք ալկոհոլ եք օգտագործում, գրեթե անհնար է նիհարել։ Ալկոհոլը բառացիորեն միացնում է ճարպի կուտակման և պահպանման ռեժիմը։ Միայն երբեմն, հատուկ առիթներով ալկոհոլ խմելով, Դուք կսկսեք նիհարել ավելի արագ և հեշտ, քան նախկինում:
Վարժությունների բացակայություն
Սրա մեջ դժվար բան չկա, չէ՞: Եթե Դուք նստակյաց կենսակերպ եք վարում, ապա Ձեր օրգանիզմում ճարպային կուտակումներ կլինեն: Արդյունավետ, կայուն և կազդուրիչ վարժությունները ճարպի մշտական կորստի նախապայման են: