Մարդիկ հաճախ են գիրանում նույնիսկ առողջ ապրելակերպ վարելու և չափավոր սնվելու դեպքում: Նման դեպքերում հաճախ թվում է, թե բոլոր ջանքերն ապարդյուն են լինում և մարդը հուսալքվում է, սակայն կան փորձված միջոցներ, որոնք նպաստում են քաշի արագ նվազմանը: Ամերիկացի բժիշկ Ջարվիսը հայտնի է բուժման բնական մեթոդների հանդեպ իր տածած սիրով: Նա երկար տարիներ ուսումնասիրել է ժողովրդական բժշկության մեթոդները և
առանձնացրել դրանցից ամենաարդյունավետներն ու անարդյունավետները: Ջարվիսը շատ է սիրում խնձորի քացախ և հավատում է, որ այն օժտված է հզոր ուժով: EnterTrain-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում խնձորի քացախն օգտագործելու մեթոդներ, որոնք կօգնեն ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև վերականգնել առողջությունն ու երիտասարդացնել ներքին օրգանները: Ինչպես խմել խնձորի քացախը Բաղադրությունը՝ 1 բաժակ ջուր (ցանկալի է ֆլտրած, սակայն չեռացրած), 2 թ.գ. խնձորի քացախ, 1 ճ.գ. մեղր, մի պտղունց սոդա: Պատրաստման եղանակը՝ Բոլոր բաղադրիչները լավ խառնել, որպեսզի ստացվի ակտիվ թշշացող ըմպելիք: Սա խնձորի քացախի օգտագործման ամենաանվնաս եղանակն է, որը կարելի
է օգտագործել նույնիսկ բարձր թթվայնության դեպքում, քանի որ սոդան չեզոքացնում է քացախաթթուն, սակայն միևնույն ժամանակ պահպանում է օգտակար միկրոտարրերը: Խնձորի քացախով ջուրը բուժում է ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտ առկա հիմնական խնդիրը: Այն բարենպաստ ազդեցություն է ունենում արյան կազմի վրա, կարգավորում է էրիթրոցիտների արտադրությունը և արյան շրջանառությունը: Գիրության հակում ունեցող բոլոր մարդկանց մոտ սովորաբար արյան շրջանառութոյւնը դանդաղած է լինում և հանդիպում է անեմիա: Թուլությունը, գլխապտույտներն ու առատ քրտնարտադրությունը ավելորդ կիլոգրամներ ունեցող մարդկանց մոտ հաճախ նկատվող ախտանշաններից են: Խնձորի քացախը
բարելավում է արյան վիճակը և արագացնում ու կարգավորում է մարսողությունը: Դրական արդյունքներն ակնհայտ կլինեն ընդամենը երկու շաբաթից: Օրգանիզմի բոլոր համակարգերի աշխատանքը կարգավորելու համար հարկավոր է այս ըմպելիքի մի բաժակը խմել առավոտյան սոված փորին, իսկ երկրորդը՝ երեկոյան՝ ընթրիքից մոտ 30 րոպե առաջ: Այս ըմպելիքը խմելու դեպքում հարկավոր է կարգավորել նաև սննդակարգը և հրաժարվել հացաբուլկեղենից ու քաղցրավենիքից: Կարելի է ուտել հնարավորինս շատ մրգեր ու բանջարեղեն: Հատկապես օգտակար են հում գազարն ու խնձորը,
որոնցով կարելի է աղցաններ պատրաստել: Հարկ է հիշել, որ քացախը չի այրում ճարպերը: Այն օգնում է բուժել օրգանիզմը և կարգավորում է ներքին օրգանների աշխատանքը, ինչի շնորհիվ ածխաջրերն ավելի ակտիվորեն են յուրացվում և չեն կուտակվում ճարպաշերտերի տեսքով: Այս ըմպելիքը շատ արդյունավետ է ցածր կալորիականությամբ դիետայի հետ համատեղելու դեպքում, քանի որ այդ դիետան կօգնի արագ ու անցավ ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ առանց օրգանիզմին վնաս հասցնելու: