Զգում էի, որ կինս իրեն տարօրինակ է պահում ու որոշեցի ստուգել նրա իրերը․ Պայուսակը ստուգելիս մի գրություն գտա՝ Սիրելիս, ես քեզ շատ եմ կարոտում․․․

Զգում էի, որ կինս իրեն տարօրինակ է պահում ու որոշեցի ստուգել նրա իրերը․ Պայուսակը ստուգելիս մի գրություն գտա՝ Սիրելիս,
ես քեզ շատ եմ կարոտում․․․

Տասնհինգ տարվա ամուսնության ընթացքում ցնցումներ չէին եղել, ամեն ինչ նորմալ էր: Կինս եփում էր, լվանում, մաքրում։ Մենք
երեք որդի ունեինք: Բայց վերջին ժամանակներս նկատեցի, որ ինչ-որ բան փոխվել է. Կինս փոխվել էր, տան գործերին ուշադրութ-
յուն չէր դարձնում, առիթ էր ման գալիս, որ տանից դուրս գա: Նա հաճախ էր ինչ-որ տեղ գնում։

Սկսել էր ավելի շատ ուշադրություն դարձնել իր արտաքինին: Նախկինում չէր շպարվում, իսկ հիմա առավոտից իրիկուն հայելու դի-
մաց է: Սկսեցի կասկածել կնոջս դավաճանության մեջ։ Իմ մտքում անընդհատ պտտվում էին անհանգիստ մտքեր։ Հետո չդիմացա ու
որոշեցի ստուգել նրա իրերը: Փորփրեցի ձեռքի պայուսակը ու մի նամակ գտա.

«Սիրելիս, ես քեզ շատ եմ կարոտում, չեմ կարող սպասել, մինչև մենք նորից միասին լինենք: Ես անընդհատ մտածում եմ քո գեղեցիկ
աչքերի մասին»։

Շունչս կտրվեց, ձեռքս կատաղությունից խփեցի սեղանին։ Երեկոյան, երբ կինս զբոսանքից տուն վերադարձավ, բռնեցի ձեռքն ու
ասացի․

-Ես ամեն ինչ գիտեմ։

-Ի՞նչ գիտես:

-Ես գիտեմ, որ քո կյանքում ուրիշ մեկը կա:

-Ի՞նչ, ի՞նչ ուրիշ մեկը:

-Ինձ մի ստիր, ես քո պայուսակում նամակ եմ գտել,-ու կնոջս դեմքին շպրտեց նամակը:

Կինս սկսեց ծիծաղել:

-Ինչու՞ ես ծիծաղում:

-Հիմար, դու ես գրել էս նամակը:

-Ի՞նչ ես կարծում, ես չեմ ճանաչու՞մ իմ ձեռագիրը։

-Դու էդ ժամանակ ձեռքդ վն ասել էիր, ու գրել ես ձախ ձեռքով:

-Ինչու՞ ես այն պահում քո պայուսակի մեջ:

-Ես կարոտում եմ մեր սերը, որը ժամանակին ունեցել ենք քեզ հետ։ Ես հոգնել եմ այս առօրյայից, տասնհինգ տարի նույնն է, հոգնել
եմ ու հաճախ կարդում եմ այդ տողերը, որոնք ինձ ուժ են տալիս:

Հաջորդ առավոտ արթնացա, նախաճաշ պատրաստեցի և կնոջս ծաղիկներ նվիրեցի։ Ես հասկացա, որ պետք է փորձել օգնել կնոջս
տանը և ավելի ուշադիր լինել նրա նկատմամբ։ Այժմ ապրում եմ համերաշխ ու երջանիկ։

Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևել իմ օրինակին, կանայք ստեղծված են սիրելու և սիրվելու համար