Սկեսուրս երկերեսանի կեղծավոր կնիկ ա, իմ դեմը ուրիշ բան ա խոսում, հետևիցս՝ ուրիշ բան․ Իմ, սեփական ականջներով եմ լսել, ինչպես էր բողոքում մեր հարևանին, թե․․․

Սկեսուրս երկերեսանի կեղծավոր կնիկ ա, իմ դեմը ուրիշ բան ա խոսում, հետևիցս՝ ուրիշ բան․ Իմ, սեփական ականջներով եմ լսել,
ինչպես էր բողոքում մեր հարևանին, թե․․․Կիսուրս իմ աջ ձեռքն ա, չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպես կվարվեի երեխաներիս
հետ, եթե նրա օգնությունը չլիներ։

Կեսուրս միշտ օգնում էր երեխու հետ, տանը: Հիմա երեխեքը արդեն մեծացել են, ու կեսուրիս օգնությունն առանձնապես պետք չէ։
Բայց ամեն օր գալիս ա մեզ մոտ և ինչ-որ բան ա անում տանը: Վաղուց թոշակի ա անցել, որ տանը պարապ չմնա, գալիս ա, սկսում
ա պատուհանները լվանալ կամ ընթրիք պատրաստել, ինձ էլ ասում ա՝ պառկեմ, հանգստանամ։

Շատ համով թխվածքներ ա թխում: բայց մի օր լսեցի, որ հարևանի հետ մեզանիցա խոսում, ասում էր, որ երեխեքին գցում եմ իրա
վրա ու գնում եմ: Նույնիսկ պարկեշտության համար իրան գումար չառաջարկեցինք, իբր ինքը անվճար աաշխատում ա մեր համար:

Բո ղոքում էր որ ոտքերը ուռչում են, բայց ստիպված սաղ օրը կանգնում ա գազօջախի մոտ: Հենց որ լսեցի սկեսուրիս խոսքերը, տե-
ղում ապշեցի. Ես նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ նա այդպես էր մտածում իմ և մեր ընտանիքի մասին… Ես կարծում էի, որ
նա օգնում էր մեզ իր սր տի խորքից:

Լսածից հետո ես նրան այլևս չեմ հրավիրում այցելելու և ոչինչ չեմ խնդրում։