Փեսայիս անեկդոտ պատմեցի ոսկե ձկնիկի մասին ինձանից նեղացավ․․․Հլը տեսեք ըտեղ նեղանալու բան կա՞

Փեսայիս անեկդոտ պատմեցի ոսկե ձկնիկի մասին ինձանից նեղացավ․․․Հլը տեսեք ըտեղ նեղանալու բան կա՞։ Էն օրը աղջիկս ընտա
նիքով եկել էին մեր տուն, կերանք, խմեցինք, ասում-խոսում էինք: Վերջերս մի անեկդոտ էի լսել փեսայի ու զոքանչի մասին, ասեցի
պատմեմ: Հեսա ձեզ էլ պատմեմ:

-Մի տղամարդ ոսկե ձկնիկ ա բռնում: Ոսկե ձկնիկն ասումա. Ես կկատարեմ քո բոլոր ցանկությունները, բայց մի պայմանով, ինչ ցան
կանաս երեք անգամ ավել զոքանչդա ունենալու: Տղամարդն ասում ա. Համաձայն եմ:

-Առաջին ցանկությունդ ասա, — ասում ա Ոսկե ձկնիկը:

-Ինձ մի միլիոն դոլար տուր, — ասում ա էդ տղամարդը:

-Կտամ, բայց հիշի երեք անգամ ավել զոքանչդա ունենալու:

-Համաձայն եմ: — Երկրորդ ցանկությունդ ասա:

-Ինձ շքեղ առանձնատուն տուր:

-Կտամ, բայց հիշի երեք անգամ ավելի շքեղ զոքանչդա ունենալու:

-Համաձայն եմ:

-Երրորդ ցանկությունդ ասա:

-Ինձ մի հատ թեթև ինֆ արկտ տուր: 5 րոպե չանցած զանգում են ասում են զոքանչդ աբ շիր նի ին ֆակ տից մա հա ցավ:»

Պատմելուց հետո փեսուս կատակով ասեցի. Ինչ կլինի, որ ոսկե ձկնիկ բռնես, երրորդ ցանկությունը չասես: Փեսես նեղացավ, ասում
ա, ուրեմն դու ինձ էսքան ժամանակ լավ չես ճանաչել: