Ձմեռային կուրտկաները այսպես եմ լվանում և արդեն 10 տարուց ավել է դրանք իրենց տեսքը չեն կորցրել

Սկսելու համար բաճկոններ պետք է պատրաստել: Բացի ավանդական գրպանների ստուգումից, ես մանրակրկիտ մաքրում եմ օձիքը կոսմետիկայի հետքերից: Երանգավորող քսուքի մնացորդները լավ հեռացվում են կոսմետիկ սկավառակով և միցելյար ջրով կամ դիմահարդարման հեռացման այլ միջոցներով: Այն հատվածները, որտեղ հաճախ կեղտ է ձևավորվում մաքրում եմ հեղուկ փոշիով և կոշտ սպունգով:<<Պուխովիկ>>-ի հետ միասին լվացքի մեքենայի մեջ երկու դեղին թենիսի գնդակներ եմ գցում: Նաև գցում եմ երկու կոշտ սպունգ, դրանք օգնում են մաքրել պինդ կեղտը:Լվացքի փոշին պետք է լինի միայն հեղուկ:

Ի տարբերություն հատիկների, լվացքի գելը ավելի լավ է պարզաջրվում և չի թողնում սպիտակ լաքաներ:
Արդուկելը նույնպես պահանջում է հատուկ մոտեցում: Այն պետք է անպայման արդուկել՝ հետևելով արտադրողի առաջարկություններին: Իմ բաճկոնի պիտակի վրա գրված է, որ այն պետք է արդուկել նվազագույն ջերմաստիճանով և առանց գոլորշու: Սկզբում արդուկեք փոքր թաքնված տարածքը,ապա անցեք ամբողջ բաճկոնի արդուկմանը: