ԲԱՂԱԴՐԻՉԵՐ
1 տերեւ ալոե
5 կաթիլ գերչակի յուղ
1 պարկուճ վիտամին E
Գելը պատրաստելը շատ պարզ է՝ վերցրեք ալոեի տերեւը, լավ սեղմեք՝ վերածելով համասեռ զանգվածի։
Այժմ ավելացրեք ձեթն ու վիտամին E-ն։
Այդ ամենը լավ խառնեք ու լցրեք ապակե տարայի մեջ։
Շատ հարմար է գելը քսել հին սևաներկի խոզանակով։ Կիրառեք այն երեկոյան, որպեսզի գելը մնա թարթիչների վրա ամբողջ գիշեր։
Առավոտյան պարզապես լվանալ ջրով։
Գելը պահեք սառնարանում։ Պետք չէ արագ ազդեցություն ակնկալել, քանի որ մազերին ժամանակ է պետք վերականգնելու համար։ Բայց ազդեցությունը նկատելի կլինի մեկ ամիս կանոնավոր օգտագործումից հետո։
Նախ՝ թարթիչները ձեռք կբերեն առողջ տեսք, իսկ ժամանակի ընթացքում՝ խտություն։