Երևան քաղաքում`
Փետրվարի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 16-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 16-20-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, 16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 15-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած շրջաններում այն էապես չի փոխվի։