Թաթա Սիմոնյանը բացառիկ մանրամասներ է պատմել իր անհայր մեծանալու, 13 տարի զավակի սպասելու, հոնորարի չափի և այլ ուշագրավ մանրամասների մասին

Հանրահռչակ երգիչ Թաթա Սիմոնյանը բացառիկ անկեղծ հարցազրույց է տվել՝ պատմելով իր անհայր մեծանալու, 13 տարի զավակի սպասելու, ինչպես նաև իր հոնորարի և այլ մանրամասների մասին։

Թաթան ընդամենը քսանչորս օրական է եղել, երբ քսանհինգամյա հասակում մահացել է նրա հայրիկը։ Մայրը նրան անվանել է հոր անունով՝ Ալբերտ։

Նրան տասը տարի դպրոցում Ալբերտ են ասել, սակայն ավելի հասուն տարիքում սկսել են անվանել այնպես, ինչպես մայրն է անվանել՝ Թաթա։

Թաթան հիշում է, թե ինչպես է տատիկը մինչև կյանքի վերջ սգացել իր երիտասարդ որդու կորստի մասին, ով ավտովթարի զոհ է դարձել։

Նրա հայրը Ամանորի գիշերն է մահացել, իսկ հարևաններն այնքան են սիրել ու հարգել նրան, որ հավաքել են ամանորյա սեղանները։

Թաթան երիտասարդ տարիքում շատ է զգացել հայրական թիկունքի բացակայությունը։ Նա ապրել է տատիկի հետ, իսկ մայրիկի հետ շփվել է հանգստյան օրերին։ Թաթայի մայրը ամուսնու կորստից 13 տարի անց ամուսնացել է՝ ունենալով մեկ դուստր, ով հիմա Ֆրանսիայում է ապրում։

Հետո նա ամուսնացել է Գոհարի հետ, սակայն նրանք տասներեք տարի բալիկ չեն ունեցել։ Տասներեք տարի անց Գոհարի բժիշկը՝ Գերոգի Կիմիչը հայտնել է, որ նրանք շուտով աղջիկ զավակ են ունենալու։

Սակայն լույս աշխարհ է եկել տղա՝ հարյուրապատկելով հայրիկի երջանկությունը։ Նրան Ադամ են անվանել։ Այժմ Ադամը երկրորդ կուրսում է սովորում։ Այլ մանրամասներ՝ կից։