Ես ու ախպորս կինը միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել իրար հետ, ասել, խոսացել, կատակներ ենք արել, մերոնք էլ դրանից միշտ լավ են զգացել իրանց:՝
Էն օրը ստացվեց նենց, որ տունը մենակ էինք մնացել էրկուսով, ասեց կոֆե դնեմ, բերեմ խմենք: Տենց բերեց, նստեցինք, որ խմեինք, մեկ էլ նենց առաջարկ արեց ինձ, որ շշմել էի, չգիտեի՝ ինչ ասեի:
Ինքը մի հատ քուր ունի իրանից փոքր ու ինձ առաջարկեց, որ հանդիպում կազմակերպի էրկուսիս համար, իրար հետ ավելի մոտիկից շփվենք, իրար լավ ճանաչենք:
Ես էտ աղջկան չեմ հավանում ու եթե ուզենայի, կխոսայի հետը, հազար անգամ տեսել եմ ու չէի նայի իրա ասելուն: Իրա դեմքին ասեցի, որ չեմ ուզում: Խաբեցի, ասեցի ուրիշին եմ հավանում, որ շատ վատ չզգա, բայց դե էտքանից հետո ախպորս աչքերին ո՞նց ա նայելու:
Ախպերս զզվում ա տենց բաներից ու եթե իմացավ, որ տենց առաջարկ ա արել ինձ, կինո ա սարքելու կնգա գլխին:
Մի խոսքով ես իրա էտ առաջարկից գետինը մտա, բայց ինքը իրան նենց էր պահում, ոնց որ շատ նորմալա սաղ ու հեչ վատ չէր զգում իրան: