Ամուսնուս կողքով անցնելիս նկատեցի, որ հեռախոսով մի շորտիկով ջահել աղջկա հետա վայբերով խոսում․ Սկզբում մի մեծ պատմ ություն սարքեցի, բայց երբ իմացա, թե ինչ էին խոսում․․․50-ն անց տղամարդ է ամուսինս ու անընդհատ ուշադիր եմ լինում, որ սխալ ճանապարհի չշեղվի։
Բանն այն է, որ արդեն մի քանի դեպքեր եղել են, երբ նա խոսել է տարբեր աղջիկների հետ, իսկ մի դեպքում՝ նույնիսկ հանդիպել։ Ամ են ինչ տարել ու ներել եմ հանուն իմ ընտանիքի, քանի որ դրանից թանկ ու կարևոր ոչինչ րչունեմ աշխարհում։Դե, մտածել եմ, որ ամ են ինչ կհասկանա ու էլ նման բաներ չի անի, բայց էն օրը սենց մի դեպք եղավ։
Ուրեմն՝ նստած ենք իրիկունը, մեկ էլ տեսնեմ՝ մարդս հեռախոսի մեջ ա մտել։ Թաքուն հետևից նայեցի, տեսա էս շորտիկով աղջկա հետ ա խոսում։ Ասում եմ՝ էդ ի՞նչ էիր դրան գրում, չի պատասխանում, ծիծաղում ա։Վայ, մեծ պատմություն սարքեցի, ինչ որ մտքիս կար, ասեցի։
Ասեի՝ էլ տարիքիս չեմ նայի, կթողնեմ ու կգնամ։Գնացի սենյակս, որ իրերս հավաքեմ, մեկ էլ եկավ, բա թե՝ շատ ես ուզում՝ նայի, թե ինչ եմ խոսել։ Տեսա ու նենց ամաչեցի։Օնլայն խանութի աշխատող էր էդ աղջիկը։ Ամուսինս էլ շոկոլադ էր պատվիրում էդ աղջկա նից՝ գրությամբ․
«Իմ ամենասիրուն ու սիրելի կնոջը»։ Ի՞նչ ասեի։ Գնացի, փաթաթվեցի ամուսնուս ու ներողություն խնդրեցի։ Միշտ չի, որ կասկածա միտ լինելը լավ ա։