Կեսրարս եկավ տուն ասեց սեղան դրեք հեսա տունը մարդ ա գալիս․ Կիսուրս որ իմացավ ով ա գալու ասեց՝ ես դրա դեմը հաց չեմ դնի ու թողեց գնաց սենյակ․ Մնացի շիվարած կանգնած․․․Կիսուրս ու կեսրարս շատ տարբեր մարդիկ են: Կեսրարս կիսուրիս շատա խեղճացրել ու միշտ հին մտածելակերպով կարծելա, թե կինը պարտավոր ա անի էն ինչ տղամարդը ասի, անկախ նրանից ուզումա, թե չի ուզում:
Կեսրարիս բարեկամները կիսուրիս, որ ճնշել են կեսրարս կյանքում չի պաշտպանել ու չի խառնվել, կարծելա, թե դա ա ճիշտը: Կիսու րս էլ սաղ կյանք տենց դիմացել ա, բայց հիմա առաջվա պես չի խեղճանում:Էն օրը կեսրարս գործից եկավ տուն, ասեց՝ արագ հաց դրեք, հեսա մարդ ա գալիս, նստենք մի կտոր բան ուտենք: Սկեսուրս հարցրեց ովա՞ գալիս, կեսրարս ասեց՝ ինչ կապ ունիդու հացը դիր: Ասեց՝ հա չիմանա՞մ ովա եկողը, որ հասկանամ ինչ անեմ:
Պարզվեց կեսրարիս հորոխպոր ընտանիքն ա գալիս գյուղից հյուր: էտ հորոխպոր կինը կիսուրիս ժամանակաին էնքան ա նեղել, որ նույնիսկ գլխին սարքելա, թե ոսկեղենա տնից տարել ու դրա համար կիսուրիս հայ հայա տնից հանել են: Ոչ մեկ չի հավատացել ու չի պաշտպանել իրան, վերջում ամուսնու խիղճնա արփնացել ընդամենը:Մինչ օրս սկեսուրս էտ վիրավորանքը չի կարողանում կուլ տա ու ների ամուսնուն:
Դրա համար էլ, որ իմացավ ովքեր են եկողները, ասեց՝ ես դրանց դեմը հաց դնող չեմ, իրանց պես անշնորհք չեմ, որ տանս դռները փակեմ չթողեմ ներս, դրա համար ես կգնամ քրոջս տուն հիմա, դուք հյուրասիրեք ճամփեք, ես իրանց տեսնելու ցանկություն չունեմ: Կեսրարս ձայն չհանեց, ես էլ ասեցի, ինչ պետքա կանեմ հանգիստ եղի: