Մի հատ լուրջ տղամարդ համացանցով գրեց, թե բա գողական եմ, արի շփվենք․ Շփվեցի, պարզվեց ի՞նչ գողական․․․

Մի հատ լուրջ տղամարդ համացանցով գրեց, թե բա գողական եմ, արի շփվենք․ Շփվեցի, պարզվեց ի՞նչ գողական․․․Ընդհանրապես ինչքան մեծանում ես, այնքան քեզ ավելի շատ են սկսում դուր գալ լուրջ, իրենցից ինչ- որ բան ներկայացնող, համբավ ու կշիռ ունեց ող մարդիկ։

Բայց երբեմն էլ, ինչպես պարզվում է, հնարավոր է, որ զոհ գնաս ամենի,ինչ թաքնված է սուտի լրջության մեջ։ Էդ քաշվածներից մեկը ես եմ՝ մի կին, ով 40-ում դեռ չի գտել իր կյանքի սիրուն։ Սոցիալական ցանցերում բավական ակտիվ եմ, եթե ինչ- որ մեկը գրում է, ար ձագանքում եմ, պատասխանում, գուցե մի բան ստացվի։Այդպես էլ մի տղայի գրածին պատասխանեցի։

Նա ասում էր, որ գողական աշխարհից է, իսկ տեսքն էլ միայն ու միայն հաստատում էր իր ասածը․ լրիվ սև էր հագնված։ Հանդիպե ցինք, իրեն շատ ծանր էր պահում ու բարքերից խոսում։ Հետո էլի շարունակեցինք շփվել։ Ինձ դուր էր գալիս նրա լրջությունն ու իրե նից ինչ- որ բան ներկայացնելը։

Բայց ի՞նչ գողական։

Մի օր մեզ մոտեցավ մի կին, բարևեց ընկերոջս ու հարցրեց, թե գործերն ինչպես են ևա արդյք դեռ դպրոցում է աշխատում։ Ինչպես էդ կնոջ հետ խոսակցությունից հասկացա, ընկերս ոչ թե գողական էր,այլ դպրոցի գիշերային պահակ։ Բաժանվեցի ոչ թե աշխատան քի, այլ ստի համար։ Ի՞նչ կարիք կար էդ կերպով սիրտս շահելու։