Հանգստանալով ծովափում՝ աղջիկը գտավ մի ոսկե մատանի․ Այն, ինչ տեղի ունեցավ նրա հետ դեպքից 3 օր հետո, ուղղակի կարդալ է պետք

Երկու ընկերուհի գնացել էին ծով, նախորոք ամրագրելով մի փոքրիկ հյուրանոցում համար։ Մաքուր, հարմարավետ, ծովից 300 մետր հեռավորության վրա, լողափը շատ լավն էր, սնունդը հրաշալի և շատ հարմար ուսանողների համար։ Աղջիկները լավ հանգստացան, լողացին, արևայրուք ընդունեցին և ահա վերջին օրը տուն գնալուց առաջ, գնացին ծով՝ վերջին անգամ այնտեղ քայլելու համար։ Աղջիկներից մեկը որոշեց անգամ վերջին անգամ ծովում լողալ՝ ճանապարհ ընկնելուց առաջ։ Իսկ մյուսը ուղղակի քայլում էր ավազի վրա, երբ հանկարծ նկատեց, որ ավազի մեջ ինչ-որ փայլուն բան կա։

Նա վերցրեց իր գտածը և սպասեց ընկերուհուն, որպեսզի միասին որոշեն, թե ինչ անեն այն։ Նրանք որոշեցին վերցնել այն իրենց հետ և հետո փնտրել համացանցում, քանի որ հնարավոր է գտնեն տիրոջը։ Սակայն ամեն ինչ ապարդյուն էր: Հաջորդ օրը առավոտյան ժամը 6-ին նրանք նստեցին գնացք։ Նրանց խցիկում կար մի կին, ով մոտավորապես 50 տարեկան էր և պարզվեց, որ նա հենց նույն հյուրանոցում էր հանգստանում և այդ 2 շաբաթյա ճանապարհորդությունը նրան նվիրել էր իր տղան։ Ամեն ինչ շատ լավ էր, սակայն նրա հետ մի անախո րժություն էր տեղի ունեցել, քանի որ կորցրել էր ամուսնական մատանին, որը նրա 3 տարի առաջ մ ահացած ամուսինն էր նվիրել։

Եվ նա սկսեց նկարագրել հենց նույն մատանին, որը գտել էին աղջիկները։ Կինը պատմում էր, թե ինչքան կարևոր է նրա համար այդ մատանին։ Նա նաև ասաց, որ մատանու վրա գրված էր իր ամուսնու անունը՝ Մակար։ Իսկ ամուսնու մատանու վրա, որը արդեն 3 տարի է տանն է՝ զարդատուփի մեջ, գրված էր իր անունը։ Ամուսինը մահանալուց առաջ հանել էր այն և տվել կնոջը, որպես իր սիրո նշան։ Այդ ամենի մասին կինը պատմում էր արցունքը աչքերին, երբ նույն պահին աղջիներից մեկը ձեռքը տարավ դեպի իր պայուսակը, հանեց մատանին և դրեց այն սեղանին։

Կինը տեսնելով այն ապ շեց և ուրախությունի չէր կարողանում գտնել իր տեղը։ Նա աղջիկների հետ փոխանակվեց հեռախոսահամարներով և հրավիրեց նրանց իր տուն։ Այս դեպքից 3 օր հետո աղջիկների վարձած բնակարան եկավ մի երիտասարդ տղա, ով ինչպես պարզվեց այդ կնոջ տղան էր։ Նա եկել էր շնորհակալություն հայտնելու և որոշել էր մի նվեր անել աղջիկներին։ Ինչքան էլ աղջիկները մերժեցին տղային, միևնույն է վերջում ստիպված եղան գնալ նրա հետ ոսկերչական խանութ և ընտրել իրենց համար մատանիներ։ Աղջիկներից մեկը անգամ սիրահարվեց տղային և նրանք հիմա միասին են: