Տղես մի աղջկա հետ էր շփվում ու մինչև վերջ մեզ դեմ գնալով ուզում էր հետը ամուսնանար։ Ես էլ մարդուս հետ էնքան էլ կողմ չէի, որ կյանքը դրա հետ կապեր։ Ընտանիքի մասին լավ բաներ չէինք լսել ու մարդս էլ էդ աղջկա հորը ճանաչում էր։ Գիտեինք, որ բարադիների ընտանիք էր, մեկը մեկից տեղյակ չէր։ Էլ վստահ չէինք, որ էդ տեսակ ընտանիքից կարող էր նորմալ աղջիկ դուրս գալ։ Բայց տղես մեզնից թաքուն դրան փաղցրեց։ Առանձին ապրում էին, երկուսն էլ աշխատում էին, ես էլ մարդուս համոզեցի, դրա ծնողների հետ խոսացինք ու նորմալ ձևով, հարսանիքով հարս բերեցինք…
Հարսանիքից դրա ու լնողների իսկական պատկերը պարզ դարձավ։ Ինքը լաչառ, լիրբ, լեզուն տաս մետր։ Մերն էլ իրանից ահավոր ցուցամոլ, ձևավորի մեկն էր։ Եկած առաջին օրվանից էլ իրան ոչ մի ձևով չէր զսպում։ Չտեսի պես տանս եղածն էր նայում, ինձ ինչ ասես առնել էր տալիս։ Հետո էլ անշնորհակալի պես գնում էր մոր տուն, ստից բողոքում էր, որ ես իրանից տան եղածը պահում եմ, իրա համար մի բամ չեմ առնում, մարդատեղ չեմ դնում։ Մերն էլ անկիրթ, բանւց անտեղյակ գալիս էր հետս լեզվակռիվ էր անում։ Տղես էլ գնալով հիասթափվեց դրանից, ամբողջ օրը տնից փախնում էր։ Էդ լիրբն էլ էնքան հալով չմնաց, որ տղես որոշեց բաժանվի։ Ու էդտեղ դա իսկական դեմքը ցույց տվեց։ Մորը հետ մի քանի օր հետո եկել ոսկեղենն էր ուզում, իմ առած ոսկեղենը ուզում էր հանեի ու տայի իրան։
Տեղից տան համար ինչ առել էի, ձեռիցս տարան։ Անգամ վազի կռիվ էին անում հետս։ Ոնց կլիներ էդքան ժամանակ աղջկան հարս էր ուղարկել, մտքով անցել էր մի քնձռոտ վազ էր առել, բերել տուն։ Հետո էլ եկել ասում էին, որ աղջիկը մոռացելա հետը տանի։ Դրանց նման երևույթների առաջին անգամ էի տեսնում, չգիտեմ ինչքան ուրախ էի, որ վերջապես իրա ոտքով ռադը քաշեց տնիցս։