Կիսուր ունեմ, աշխարհը չունի․ տեսեք ինձ ինչ նվեր ա արել ծնունդիս օրը

Էս վերջերս հա կարդում եմ, թե հարսները ոնց են բողոքում կիսուրներից։

Մի անգամ չտեսա, որ մեկը գոհ լինի իրա կիսուրից։ Եկել եմ ասեմ, որ իմ մոտ էդպես չի։ Ես ապրում եմ ամուսնուս ծնողների հետ ու մենք իդեալական հարաբերություններ ունենք։

Կիսուրիս կողմից շատ սիրված ու հարգված հարս եմ։ Կիսուր մամաս ինձ աղջկա պես ա վերաբերվում։ Ես էլ իրեն եմ շատ սիրում ու հարգում։ Մեր տանը միշտ համերաշխ մթնոլորտ է տիրում ու դա գալիս է մեր հաշտ հարաբերություններից։

Կիսուրս էնքան է ինձ սիրում, որ իմ ծնունդին մի լավ նվեր է ինձ համար արել։ Ինքը գիտեր, թե որքան շատ եմ ուզում մեքենա վարել սովորել ու վարորդական իրավունք հանել։ Գնացել ու ինձ համար դասընթացների նվեր փաթեթ է առել , որ գնամ ու սովորեմ, հետո էլ տան մեքնան ես էլ քշեմ։

Էնքան ուրախացա, երբ ստացա նվերս։

Թող բոլորի տներում մեր տան պես հաշտ ու խաղաղ լինի։