Հասարակական տրանսպորտում զավեշտալի ու հետաքրքիր դեպքեր շատ են պատահում: Երբեմն այդ դեպքերը մնում են մեր հիշողության մեջ, և զվարճալի պատմություններով մենք կիսվում ենք մեր ընկերների հետ: Ընկերուհիս ինձ պատմեց այս պատմությունը և ես ուզում եմ ձեզ հետ կիսվել: Դեպքը տեղի է ունեցել երթուղային տաքսիում: Երիտասարդ աղջիկ է նստած, մաստակ է ծամում:
Հանկարծ հեռախոսը զանգում է, նա միացնում է հեռախոսը ու բարձր ձայնով պատասխանում. «Ալո, Սաք, բարև կյանքս (բարձրաձայն ծիծաղում է): Ոչ, ես տուն եմ գնում: Ոչ, մենք այսօր չենք տեսնի միմյանց: Ոչ, ոչ այն պատճառով, որ ես բար կացել եմ քեզ վրա (քրքջում է): Ո՛չ, Սաք, ես չեմ կարող: Այսօր այդ օրը չէ, ես չեմ կարող: Լսի՛ր, մի զանգիր ինձ,
ես հանրային տրանսպորտում եմ եմ: Սաք, ց ավդ տանեմ, այսօր չեմ կարող ՉԵՄ ԿԱՐՈՂ: ԵՍ ԱՍԱՑԻ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ԵՎ ՎԵՐՋ»; Անջատում է հեռախոսը: Հանկարծ նրա կողքին նստած տղայի հեռախոսը նույնպես զանգում է։ Վերցնում է հեռախոսը ու բարձր ձայնով ասում է. «Ալո, Սաթ, արևս, իհարկե, այսօր այդ օրն է, կարող եմ, խնդիր չկա»: Երթուղայինը պա յթեց ծիծաղից։