Ծանոթացեք այս արժեքավոր բույսի հետ` գնարբուկ գարնանային: Փրկում Է ծանր թոքաբորբից, բրոնխիտից և ևս 20 հիվանդությունից

Գարնանային առաջին բույսերից մեկը, որին բոլորը վերաբերում են քնքշությամբ, գնարբուկն է: Ոչ մի բույս իր ​​տերևներում այնքան ասկորբինաթթու չի պարունակում, որքան գնարբուկը:

Բուսաբանները հավաքում են այն բուժական նպատակներով: Քրոնիկ բրոնխիտի դեպքում սա առավել մեղմ և արյդունավետ միջոցներից մեկն է: Օգտագործվում են գնարբուկի և´ տերևները, և´ ծաղիկները, և´ արմատը: Արմատների թուրմը արդյունավետ խորխաբեր միջոց է:

Ծաղիկների թուրմը օգնում է գլխացավի, գլխապտույտի, միզապարկի բորբոքման դեպքում: Ի դեպ, ծաղիկների թուրմը օգտակար է նաև կաթվածի դեպքում:

Ձմեռային երկար երեկոների համար կարող եք պատրաստել թեյ՝ կես թեյի գդալ փոշու վրա լցնելով մի բաժակ եռացրած ջուր, 20-30 րոպե ծածկել և ավելացնել շատ քիչ աղ: Համարվում է, որ այդպիսի թեյն օգնում է պահպանել ընտանեկան երջանկությունը, անսասան սերն ու տան հանգստությունը: Փոշին շատ լավ պահպանվում է. նույնիսկ մեկ տարի անց դրա մեջ պարունակվող օգտակար նյութերը չեն կորցնում իրենց ազդեցությունը:

Միգրեն, գլխացավեր. ապակե տարրայի մեջ լցրեք գնարբուկի թարմ ծաղիկները և ավելացրեք չոր խաղողի գինի: Պետք է թրմվի 3 շաբաթ: Քամելուց հետո ընդունեք օրական 50 մլ 3 անգամ սնունդից առաջ:

Գլխապտույտ. 1 ճ/գ մանրացված չորացրած ծաղիկների վրա լցնել եռացրած ջուր, թողնել 30 րոպե և խմել տաք վիճակում, ինչպես թեյը: Կամ կարող եք պատրաստել մի փոքր ավելին և օրվա ընթացքում ընդունել 3 անգամ կես բաժակ:

Նևրոզ, անքնություն. 2-3 ճաշի գդալ չոր խոտի վրա լցնել 0,5 լ եռացրած ջուր, ցանկալի է թերմոսի մեջ` սա ամենօրյա չափաբաժին է:

Երիկամների, միզապարկի հիվանդություններ. 1 թեյի գդալ արմատների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր, թողնել 2 ժամ: Ընդունել 1-2 ճաշի գդալ օրական 3-4 անգամ: Սա օգտակար է նաև ընդհանուր թուլության, վատ ախորժակի, անքնության և փորկապության դեպքում:

Թոքաբորբ, բրոնխիտ. մեկ բաժակ հում ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ մանրացված արմատներ, հասցնել եռման աստիճանի և եռացնել ցածր ջերմաստիճանի վրա 3-4 րոպե, ապա թողել թրմվի 2 ժամ, քամել: Ընդունել 1-2 ճաշի գդալ օրական 3-4 անգամ:

Սրտի հիվանդություններ, կաթված, երիկամների հիվանդություններ, մրսածություն. 3 թեյի գդալ չոր մանրացրած ծաղիկների վրա լցնել մի բաժակ եռացրած ջուր, թողնել 1 ժամ, քամել: Ընդունել կես բաժակ տաք վիճակում դանդաղ կումերով օրական 3 անգամ՝ անկախ սնունդից:

Հակացուցումներ Կարող է առաջացնել ալերգիա: Հակացուցված է հղիներին:

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ: