«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ իմ կնոջը, որովհետև ծնողները համաձայն չէին: Մտածում էին՝ երգիչ տղա է, այն ժամանակ ես և՛ Կոնսերվատորիայում էի սովորում, և՛ ռեստորանում էի երգում:
Իմ ծննդյան օրն էր, որոշեցի ինքս ինձ համար նվեր անել, գնացինք մեր տուն»,- խոսելով իր և կնոջ ծանոթության մասին՝ Alpha News-ի յութուբյան ալիքում տված հարցազրույցի ժամանակ, պատմել է երգիչ Արման Հովհաննիսյանը: