Հանկարծակի ցավ ոտքերում, Ոտքի ջղաձգումներ, Սրտխառնոց կամ փսխում, Ստամոքսի ցավ…եթե ունեք այս նծանները նշանակում է…

Թրոմբը արյան մակարդուկն է։ Սովորաբար, այն մեզ պաշտպանում է քերծվածքների և վերքերի ժամանակ. թրոմբը դադարեցնում է արյունահոսությունը վնասված մազանոթից կամ երակից, այնուհետ, ավարտելով իր առաքելությունը, ժամերի կամ օրերի ընթացքում անհետանում է։ Բայց միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է ճիշտ կարգով։

Ինչու է վտանգավոր թրոմբը

Թրոմբը կարող է առաջանալ երակների մեջ. սա կոչվում է թրոմբոզ: Ամենից հաճախ ազդում է ոտքերի վրա, մանավանդ, եթե դուք վարում եք նստակյաց ապրելակերպ: Բայց ռիսկային գոտում կարող է լինել մարմնի
ցանկացած մաս:

Եթե արյան մակարդուկը տրոհվի, կընկնի ընդհանուր արյան մեջ և կարող է արգելափակել անոթները՝ սրտում, ուղեղում կամ թոքերում: Սա մահացու վտանգավոր իրավիճակ է, որը ի վիճակի է հանգեցնելու ինսուլտի կամ թոքային էմբոլիայի:

Հետևաբար, չափազանց կարևոր է իմանալ այն ախտանիշները, որոնք հայտնվում են թրոմբի առկայության դեպքում:
Դրանից կարող է կախված լինել ձեր կյանքը: Երբ է անհրաժեշտ անհապաղ զանգահարել շտապօգնություն

• շնչարգելություն, զգում եք թթվածնի պակաս
• կրծքավանդակի մեջ ցավ կամ պարզապես անհանգստություն, որն
ուժեղանում է հազի կամ խորը շնչելու դեպքում
• հազի ժամանակ առաջանում է արյունային հեղուկ
• խոսքի հետ կապված դժվարություններ ունեք
• վատ տեսողություն, նկատում եք սև կետեր կամ «մշուշ»
• արյան ճնշումը կտրուկ նվազում է, և այն ուղեկցվում է գլխապտույտով, գիտակցության կորստով, ցավերով:

Սրանք ինֆարկտի, ինսուլտի, թոքային էմբոլիայի ախտանիշներն են:Սակայն հստակ չէ, որ սրանք հրահրվել են թրոմբի պատճառով: Ամեն դեպքում, պատճառը պարզելու ժամանակ չկա․ եթե արդեն ունեք այս
ախտանիշները՝ շտապ դիմեք բժշկի։

Թրոմբոզը պետք է հայտնաբերել վաղ փուլում՝ հետագա բարդությունները կանխարգելելու նպատակով:
Խնդիր կանց մեծ մասի մոտ արյան խցանումները չեն ուղեկցվում որևէ ախտանիշով:

Այնուամենայնիվ, հնարավոր է ենթադրել անոթների արգելափակման մասին: Ահա հնարավոր թրոմբոցիտի մի քանի ախտանիշ.

1. Ոտքերի կամ ձեռքերի այտուցվածություն Երբեմն կարող է առաջանալ այն վայրում, որտեղ խցանված է արյունը
կամ կարող է տարածվել վերջույթներում

2. Ոտքի ջղաձգումներ

Պարբերաբար ցավերը կարող են վկայել արյան շրջանառության խանգարման, ինչպես նաև թրոմբների մասին

3. Հանկարծակի ցավ ոտքերում. սա կարող է լինել խորանիստ երակների թրոմբոզի ախտանիշ։

4. Փոխվում է մաշկի գույնը Թրոմբը դժվարացնում է արյան նորմալ շրջանառությունը: Արդյունքում՝ արյան անոթների մի մասը լեփ-լեցուն է արյամբ, իսկ մյուս մասը՝ ընդհակառակը: Դա կարող է դրսևորվել մաշկի գունափոխմամբ. տուժած
վերջույթների որոշ հատվածներ կարմրում կամ կապտում են, գունատվում:

5. Մաշկի ջերմաստիճանի փոփոխում
Արյան խցանման հատվածում մաշկը կարող է պարբերաբար ջերմել և քոր առաջացնել: Ջերմաստիճանի բարձրացումը հնարավոր է զգալ հպման միջոցով:

6. Սրտխառնոց կամ փսխում

Եթե պարբերաբար սրտխառնոց եք ունենում, դա կարող է լինել
մեստենտրիկ անոթների թրոմբոզի ախտանիփսխումից հետո վիճակը չի թեթևանում, և
շարունակվում էշ։ Այս հիվանդության մասին կարելի է ենթադրել, եթե սրտխառնոցը:

7. Ստամոքսի ցավ

Այն կարող է լինել նաև մեստենտրիկ անոթների արգելափակման նշան: Հատկապես, եթե որովայնում գրեթե անընդհատ առկա է ցավ, որն ուժեղանում է ուտելուց հետո: Նաև թրոմբոզի անուղղակի նշաններից են՝
լուծը և փորափքանքը:

Ինչ անել, եթե ունեք թրոմբոզի ախտանիշներ

Նույնիսկ չնչին կասկածների դեպքում պետք է հնարավորինս շուտ խորհրդակցել թերապեևտի հետ: Բժիշկը կստուգի, կուսումնասիրի ախտանիշները, և անհրաժեշտության դեպքում, կուղարկի նեղ մասնագետի` ֆլեբոլոգի կամ անոթային վիրաբույժի մոտ:

Խորը երակային թրոմբոզի (DVT) բուժումը կախված կլինի այն բանից, թե որտեղ է գտնվում թրոմբը, և որքան բարձր է դրա տրոհման ռիսկը:

Ընտրանքներից մեկը` սեղմող գուլպաների կրումն է, որը նվազեցնում է և ցավը։ Նաև կարող են պահանջվել դեղամիջոցներ. թրոմբոէմբոլիտիկներ (դրանք լուծարում են արյան խցանումները) և հակակոագուլյանտները (կանխում են նոր թրոմբների առաջացումը):

Ծայրահեղ միջոցը վիրահատությունն է: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք. միայն բժիշկը կարող է որոշել, թե բուժման
որ տարբերակն է ձեզ համապատասխան։ Սխալ որոշումը կամինքնաբուժությունն այս հարցում մահացու կարող են լինել: Նաև հաշվի առեք, որ թրոմբոզից ազատված 10 հոգուց 3-ի մոտ կրկին առաջանում են արյան խցանումներ առաջիկա 10 տարիների ընթացքում: Հետևաբար հոգ տարեք ձեր մասին, դրանից կարող է կախված լինել ձեր
կյանքը