Այս հրաշալի յուղը զարմանալի բուժիչ հատկություններ ունի: Այն օգնում է բուժելու պզուկները և նույնիսկ կարող է կանխել դրանց երևքն գալը: Թեյի ծառի յուղը եթերայուղ է, որը ստացվում է Ավստրալիայում աճող Melaleucaalternifolia ծառի տերևներից՝ գրում է hronika.info-ն:
Այս յուղը պարունակում է 92 տարբեր տեսակի բաղադրիչներ և լինում է թափանցիկից մինչև բաց դեղնավուն գույնի:
Դեռևս Ավստրալիայի բնիկները հավաքում և օգտագործում էին տերևները շնչուղիները բացելու համար: Նրանք նաև մանրացրած տերևներով վիրակապում էին մաշկը:
Թեյի ծառի յուղն ունի հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդիչ հատկություն,նպաստում է մարսողությանը, ունի խորխաբեր հատկություն, բարելավում է իմունային համակարգը:
Ահա թե ինչպես պետք է օգտագործել թեյի ծառի յուղը որոշ հիվանդությունների դեպքում:
Թեյի ծառի յուղը շատ արդյունավետ է ակնեի բուժման համար: Այն կարելի է օգտագործել ուղղակիորեն մաշկի պզուկոտ հատվածների վրա:
Թեյի ծառի վերականգնում է վնասված կուտիկուլան՝ եղունգների չորությունը: Այն վերացնում է չորացմանը նպաստող բակտերիաներն ու սնկերը: Խառնելով այն լավանդայի (նարդոս) և ձիթապտղի յուղի հետ, կստանաք հրաշալի միջոց կուտիկուլայի խնամքի համար:
Թեյի ծառի յուղը շատ օգտակար է գլխամաշկի համար: Այն վերացնում է գլխամաշկի չորությունը և թեփը: Ավելացնում է արյան հոսքը դեպի մազի ֆոլիկուլներ, ամրացնում է արմատները և կանխում մազաթափությունը:
Բուժում է կոկորդացավը և լարինգիտը: Տաք ջրի մեջ ավելացնել 5 կաթիլ յուղ և օրը 2-3 անգամ ողողումներ անել:
ԲԵրանի խոռոչի ողողման հիանալի միջոց է: Մանրէները կարող են վատ շնչառության պատճառ լինել: Թեյի ծառի յուղը վերացնում է մարէները, հետևաբար այն կարելի է օգտագործել ողողումներ անելու համար: Շշի մեջ լցնել տաք ջուր, ավելացնել 3 կաթիլ թեյի ծառի յուղ, 3 կաթիլ անանուխի եթերայուղ և 1 թեյի գդալ ծովի աղ: Լավ թափահարել, օգտագործել օրը 2 անգամ:
Բուժում է ականջի ցավը: Ականջացավի դեպքում ձիթապտղի և թեյի ծառի յուղերի խառնուրդը (2:1 հարաբերությամբ) տաքացնել և 1-2 կաթիլ կաթեցնել ականջի մեջ: