Կինը բարկացած վիճակnւմ դուրu եկավ sնից՝թողնելով երեխաներին հայրիկի հեs․․․Երկու օր հեsn նա նամակ uտացավ։ Տղամարդը տուն վերադառնալուց հետո միշտ նստում և հեռուստացույց էր նայում,բացարձակապես չէր զբաղվում երեխաների հետ, չէր հետա քրքրվում նրանցով։
Օրերից մի օր կինը էլ չդիմացավ,թողեց և դուրս եկավ տնից՝ թողնելով երեխաներին հայրիկի հետ։ Մի քանի օր հետո նա նամակ ստ ացավ ամուսնուց։ <<Սիրելի՛ս,մի քանի օր առաջ մենք վիճեցինք։ Դու բարկացար և թողեցիր հեռացար տնից։ Այդ պահին ես միայն ուզում էի նստել բազմոցին,ֆուտբոլ նայել և հանգստանալ։ Ես շատ հոգնած էի,վատ տրամադրություն ունեի,իսկ երեխաները անընդհատ լացում էին։ Դու ինձ անընդհատ մեղադրում էիր,որ չեմ զբաղվում երեխաների հետ,չեմ խաղում նրանց հետ,հոգ չեմ տանում նրանց մասին։ Ես չդիմացա և ասացի,որ շատ եմ հոգնում աշխատանքի վայրում,տուն գալուց հետո հանգստանալու կարիք եմ ունենում, իսկ երե խաները անընդհատ լացում և աղմկում են։ Երբ դու բարկացած հեռացար,ես մնացի երեխաների հետ մենակ։ Հաջորդ օրը ես ստիպված էի ազատ օր վերցնել երեխաների մասին հոգ տանելու համար,քանի որ դու ետ չվերադարձար։ Ես մի ամբողջ օր մնացի երեխաների հետ տանը։Ես ընդունում եմ,որ կյանքում նման դժվար գործ չէի արել։Չափազանց բարդ էր հոգ տանել միանգամից երեք երեխաների մասին,նրանք անկառավարելի են։ Ես ժամանակ չունեի ո՛չ սնվելու,ո՛չ հանգստանալու։Ես հասկացա,որ բնական է այն,որ դու չես հասցնում քեզ հետևել,սպորտով զբ աղվել։Ես հասկացա,որ մայրությունը մշտական զիջումներ է ենթադրում։ Դու չես կարողանում հանդիպել ընկուհիներիդ հետ,չես կարողանում ժամանակ անցկացնել առանց երեխաների։ Ես հասկացա,որ մայրերը այս հասարակության մեջ ամենակարևոր դերն են ունենում,սակայն դա ոչ միշտ են գնահատում։ Ես հի անում եմ քեզնով, ինչպե՞ս է այդ ամենը քեզ մոտ ստացվում։