Առանց ջեռոցի մեջ թխելու ամենահամեղ տորթը` «Սվետլանան» կարող է պատրաստել ցանկացած տնային տնտեսուհի

Բաղադրատոմս

Առանց ջեռոցի մեջ թխելու ամենահամեղ տորթը` «Սվետլանան» կարող է պատրաստել ցանկացած տնային տնտեսուհի
Թխվածքաբլիթի համար

3 բաժակ ալյուր
1 տուփ խտացրած կաթ
1 հատ ձու
1 թ/գ սոդա
1 թ/գ քացախ (լուծել սոդան քացախի մեջ)
Կրեմի համար

750 գ կաթ
200 գ կարագ
1,5 բաժակ շաքարի փոշի
2 հատ ձու
3 ճ/գ ալյուր
վանիլին
Պատրաստման եղանակը

Խառնել խմորի բոլոր բաղադրիչները և բաժանել ստացված խմորը 8 մասի:
Բացել յուրաքանչյուր կտորը թավայի չափով և «տապակել» 2 կողմից 1-ական րոպե:
Կտրատել չորացած հատվածները, սակայն չթափել: Դրանք դեռ անհրաժեշտ են վրան լցնելու համար:
Կրեմի պատրաստման համար խառնել կրեմի բոլոր բաղադրիչները՝ բացի կարագից և դնել մարմանդ կրակի վրա:
Անընդհատ խառնել:
Հանել կրակից և կամաց-կամաց տաք կրեմի մեջ կարագ ավելացնել, լավ խառնել:
Խմորի վրա քսել գոլ կրեմը և վրան լցնել խմորի մանրացրած չոր մասերը: Տորթը թողնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում 1 ժամ, հետո դնել սառնարան:
Բարի ախորժակ