Պետք չէ խմորիչով խմոր պատրաստել, ստացվում է շատ արագ և հեշտ։ Փքաբլիթները շատ փափուկ են, ծակոտիներով և ախորժելի։
Մածունով փափուկ և ախորժելի փքաբլիթներ առանց խմորիչի՝ ընդամենը կես ժամում պատրաստվող
Անհրաժեշտ բաղադրիչներ․
200մլ մածուն
2 ձու
4ճ․գ․ շաքարավազ
10գ փխրեցուցիչ
550գ ալյուր
200մլ ձեթ
շաքարի փոշի
Մածունով փափուկ և ախորժելի փքաբլիթներ առանց խմորիչի՝ ընդամենը կես ժամում պատրաստվող
Պատրաստման եղանակ․
Առաջին հերթին հարել ձուն և շաքարավազը՝ մինչ փքուն զանգված կստացվի։
Ավելացնել մածունն ու փխրեցուցիչը։ Լավ խառնել և թողնել 10 րոպե՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։
Մաղելով լցնել ալյուրը և խմոր հունցել։ Այն պիտի լինի փափուկ և չկպչի ձեռքերին։ Ծածկել խմորը սրբիչով և թողնել 15-20 րոպե։
Խմորը բաժանել մի քանի մասի, գրտնակել յուրաքանչյուր գնդիկը՝ մոտ 1սմ հաստությամբ։
Բաժակով կամ կլոր երկաթե ֆորմայով շրջաններ կտրել, մեջտեղի հատվածում անցք անել։
Խորը տապակի մեջ ձեթ լցնել և դնել կրակին, որ տաքանա։ Ինչից հետո երկու կողմից տապակել փքաբլիթները։
Պատրաստի փքաբլիթները մի քանի րոպե դնել անձեռոցիկի վրա և շաքարի փոշի ցանել։
Բարի ախորժակ։