Սա էկլեր պատրաստելու իմ 20 տարվա բաղադրատոմսն է և միշտ ընտիր է ստացվում. կիսվում եմ ձեզ հետ

Բաղադրիչներ
ձու – 4-5 հատ
աղ – մի պտղունց
մարգարին – 100 գր․
ջուր – 1,5 բաժակ
ալյուր – 1 բաժակից մի քիչ պակաս
Կրեմի համար`

շաքարավազ – 2 բաժակ
ալյուր – 8 ճ․գ․
եռացրած ջուր – 2 բաժակ
մարգարին – 150 գր․
վանիլին – 150 գր․

Պատրաստման եղանակը

Ջուրը լցնել էմալապատ կաթսաի մեջ, ավելացնել աղը, մարգարինը , դնել թույլ կրակի վրա եփվի մինչև եռալը։
Այնուհետև ավելացնել ալյուրը (կրակից չվերցնել) ,խառնել այնքան , որ դառնա համասեռ զանգված և կաթսայի տակ չկպչի։
Թողնել հովանա։

Մեկ այլ ամանում հարել ձուն , լցնել խմորի վրա , լավ խառնել։
Ջեռոցը լավ տաքացնել , պատրաստի խմորը գդալով բուրգի ձև տալով լցնել յուղ չքսած սառը տապակի վրա։
Խմորը պետք է կպչի տապակին , իսկ եթե չի կպչում , ավելացնել ևս մեկ ձու։

Կրեմը պատրաստելու համար ջրի մեջ լցնել ալյուրը , հարել , ավելացնել շաքարավազը , դնել կրակին և խառնել այնքան , մինչև եռա , հետո թողնել հովանա։
Մարգարինը վանիլինի հետ լավ հարել և հովացած զանգվածը քիչ-քիչ ավելացնել վրան ։
Ստացված կրեմի զգուշությամբ լցնել արդեն հովացած էկլերների մեջ։