Պատրաստում ենք շերտավոր խմոր՝ առանց ձվի և կարագի. արագ և շատ էժան բաղադրատոմս

Բաղադրիչներ
Ցորենի ալյուր՝ 600 գր
Աղ՝ 1 թ/գ
Սոդա՝ 1 թ/գ
Լիմոնի աղ՝ 1/3 թ/գ
Շաքարավազ՝ 2 ճ/գ
Ջուր՝ 320 մ/լ
Ձիթապտղի յուղ (արևածաղկի յուղը այս դեպքում հարմար չէ)
Շերտավոր խմորի պատրաստումը
Ձիթապտղի յուղը դրեք սառնարանում 30 րոպե այնպես, որ այն մի փոքր թանձրանա: Ալյուրի մեջ ավելացրեք սոդան, շաքարավազը և աղը: Ամբողջը խառնեք:
Դանդաղորեն ավելացրեք ջուրը և խառնեք խմորը: Հնարավոր է, ալյուրի որակից կախված, ձեզ անհրաժեշտ լինի այլ քանակությամբ ջուր: Կողմնորոշվեք՝ ելնելով խմորի թանձրությունից: Այն պետք է լինի բավականաչափ փափուկ և էլաստիկ:

Փաթաթեք խմորը ցելոֆանի մեջ և թողեք՝ 20 րոպե հանգստանա: Ապա կրկին խառնեք խմորը և գրտնակեք այն, որքան հնարավոր է, բարակ: Խմորը պատեք ձիթապտղի յուղով: Բաժանեք 2 մասի և խմորի շերտերը դրեք իրար վրա այնպես, որ շերտերի յուղով պատված մասերը վերևում լինեն:

Խմորը փաթաթեք գլանակաձև՝ սննդի համար նախատեսված ցելոֆանով և դրեք սառցարան 15 րոպե: Ապա գլորելով բացեք խմորը և սկսեք աշխատանքը:

Կարող եք օգտագործել ցանկացած լցոն: Այս շերտավոր խմորն անհավանական թեթև ու փափուկ է ստացվում: Անպայման գրի առեք բաղադրատոմսը և զարմացրեք ձեր մտերիմներին: