Համեղ տնական Ֆիլադելֆիա պանիր,ստացվում է միանշանակ ավելի համեղ է, քան խանութում․Փորձեք․

Բաղադրությունը:

կաթ – 1 լ
կեֆիր – 500 մլ
հավի ձու – 1 հատ.
աղ – 1 ճ.գդ
կիտրոնաթթու – մի պտղունց

Կաթը լցնել կաթսայի մեջ և դնել վառարանի վրա՝ միջին կրակի վրա։ Անընդհատ խառնելով, ավելացնել աղը և հասցնել եռման աստիճանի։

Եռալուց անմիջապես հետո ավելացնել կեֆիրը և խառնել մինչև զանգվածը կաթնաշոռվի։ Այս զանգվածը գցում ենք շղարշի վրա, այնուհետև 15 րոպե շղարշով կախում ենք լվացարանի վրա, որպեսզի շիճուկը թափվի։

Ձուն և մի փոքր կիտրոնաթթուն լավ հարել։

Ստացված կաթնաշոռն ավելացնում ենք հարած ձվի մեջ և նորից հարում ենք մինչև համասեռ փարթամ զանգված ստանալը։ Պանիրը պատրաստ է։

Բարի ախորժակ!