Վերջերս տալիս աղջկա ծնունդն էր: Ռեստորանում էին նշում, շատ հյուրեր կային: Երբ եկավ նվերները հանձնելու պահը առաջինը կիսուրս հանձնեց նվերը, 20 գրամանոց ոսկյա շղթա ու մեդալիոն: Մենք ծրարով գումար նվիրեցինք: Բայց ներքուստ ես չէի հանգստանում: Մի քանի ամիս առաջ տղայիս տարեդարձն էր, ու կիսուրս էժան ֆլոմաստեր ու նկարչական ալբոմ նվիրեց: Ասենք թե մենք ռեստորանում չէինք նշում, հյուրեր չկային, բայց ինչ նշանակություն ունի:
Ես շատ վի րավոր ված էի կիսուրիս արարքից, և որպեսզի իմ թթված դեմքով տոնը չփչացնեմ, ամուսնուս հետ գնացի տուն։ Տանը մենք լուրջ զրույց ունեցանք կիսուրիս հետ: Ամուսինս էլ իր հերթին խոսեց մոր հետ և բացատրեց, որ տգեղ է երեխաների միջև նման տարբերություն դնելը։
Հաջորդ օրը կիսուրս ոսկե թեւնոց բերեց ու ասաց, որ իբր դա գնել էր տղայիս համար, բայց թոռան ծննդյան օրը տանն էր մոռացել նվերը,ու որպեսզի առամնց նվեր չգա, ֆլոմաստեր ու ալբոմ էր վերցրել: Կիսուրս մոռացել էր չեքը տոպրակի մեջ և պարզ երևում էր գնման ամսաթիվը: Նրա դեմ իմ վր դով մունքը չի վերանա, եթե նույնիսկ մի ոսկե ձուլակտոր նվիրի։