Դուք վատ ծնողներ եք,-ասաց հարսս 1 տարի մեր հաշվին ապրելուց հետո, բայց դա դեռ ամենասարսափելին չէր․․․Նրա բողոքներին միացավ նաև որդիս

Ի՞նչ անենք չգիտեմ․․․Թույլ տվեցինք տղայիս ու հարսիս 1 տարի ապրել մեր բնակարանում, որը վարձով ենք տալիս, իսկ հիմա չեն
ուզում դուրս գալ։1,5 տարի առաջ մեր միակ որդին ամուսնացավ։ Մի քանի ամիս Արմենն ու Էլիզան մեզ հետ ապրեցին։ Ես ու ա-
մուսինս ըմբռնումով էինք մոտենում նրանց, գրեթե բոլոր ծախսերը վերցել էինք մեզ վրա, որ երիտաս արդները հանգիստ ապրեն։

Բայց հետո չգիտես ինչու մեր հարսը որոշեց, որ իրենք առանձին ընտանիք են։ Երբ որդիս հայտնեց, որ ուզում են տուն վարձել, ա-
ռաջարկեցինք նրանց ժամանակավոր բնակվել մեր մյուս բնակարանում, որը վարձով ենք տալիս: Այդ պահին վարձ ակալները նոր
էին դուրս եկել, մենք էլ մտածեցինք, որ 1 տարի կապրենք մեր խնայողո ւթյուններով, մինչ երիտասարդները հիփոթեքի կանխավճա-
րի գումար կաշխատեն: Համենայն դեպս, որդիս ի սկզբանե այդպես էր ասում:

Հարսս էլ էր շատ ոգևորված, ասում էր, որ ավելի շատ կաշխատեն, ամեն ինչ կանեն,որ ունենան անհրաժեշտ գումարը, հատկապես,
որ դեռ երեխա չէին պլանավորում:Մի խոսքով, առանձն ացան ու սկսեցինք ամեն մեկս մեզ համար հանգիստ ապրել: Հիմա անցել է
գրեթե 1 տարի: Օրերս պարզվեց, որ հարսս հղի է, իսկ 1 տարում ընդհանրապես գումար չեն կուտակել:

Նրանք ամբողջը ծախսել էին զվարճանալու ու հագուստ գնելու վրա: Իսկ հիմա էլ երեխայի են սպաասում:Ես ու ամուսինս մեր որ-
դուն խնդրեցինք ազատել տունը, որպեսզի վարձով տանք նորից, քանի որ չենք կարողանա ապրել առանց այդ գումարի: Իսկ հարսս
սկսեց գոռալ, արտասվել.

-Դուք վատ ծնողներ եք… Ինչպե՞ս եք ձեր որդուն ու դեռ չծնված թոռնիկին վռնդում տնից:

-Մեզ փողոց եք ուղարկում… Ահավոր մարդիկ եք… —միացավ նրան որդիս:

Մենք փորձեցինք բացատրել նրանց, որ այդ գումարը մեր ապրուստի միջոցն է,իսկ նրանք երիտասարդ են, առողջ, կարող են աշխա-
տել, ապրել, առաջարկեցինք նորից հետ գալ մեր տուն, իսկ նրանք չեն ուզում:Ինձ այնքան վատ զգացի, չէի կարծում, որ մեր լավութ-
յունը նման հետևանքներ կունենա: Հիմա մենք ի՞նչ անենք: