Իսկապես շատ կարևոր է ծրագրերի և այլ պլանների մասին չբարձրաձայնելը, քանի որ դրանց մասին խոսելով դրանք կարծեն անիրագործելի դառնան: Եթե նկատել եք, հարուստ մարդկանց կարողությունների, կյանքի մասին շատ չնչին տեղեկություններ են մեզ հասնում, նրանց հաջովում է դա գաղտնի պահել, ինչ է էլ ինչպես տեսնում եք տանում է նրան, որ ցանկացած գործում հաջողություն են գրանցում:
Իմ տատիկը միշտ ասում էր՝ եթե չես ուզում՝ քեզ նախանձեն, սիրիր լռությունը:
Ոչ ոք չպետք է իմանա ձեր կյանքի, նվաճումների, գործելու եղանակների, ձեր անհաջողությունների ու անկումների մասին: Դուք պարտավոր չեք ոչ ոքի ոչինչ բացատրել: Նույնը վերաբերում է ոչ միայն երջանկությանը, այլև ձեր նպատակներին: Եթե դուք հրապարակում եք ձեր պլաններն ու մտադրությունները, ապա հավանաբար ձեզ համար շատ դժվար կլինի դրանք իրականացնել: Դրանք կդադարեն այդքան ցանկալի լինել, քանի որ դուք արդեն հայտարարել եք դրանց մասին, իսկ ձեր ընկերներն ու ծանոթները հասցրել են ձեզնով հիանալ: Դուք արդեն պարզապես մոտիվացիա չունեք ինչ-որ բանի հասնելու:
Եթե կարողանաք հիշել ընդամենը այս մի քանի հուշումները, ապա կտեսնեք, թե ինչքան հեշտությամբ երջանիկ կդառնաք:
Դուք ձեր երջանկության մասին չպետք է գոռաք Ֆեյսբուքում, որպեսզի երջանիկ լինեք:
Դուք չպետք է ցուցադրեք ձեր դեպրեսիվ վիճակը, որպեսզի ինչ-որ բան ուղղեք:
Դուք չպետք է բոլորին պատմեք ձեր երազանքների ու նպատակների մասին, որպեսզի հասնեք դրանց:
Ձեզ պետք չեն ծանոթների հավանությունները, որպեսզի սկսեք առաջ շարժվել:
Դուք չպետք է գովազդեք ձեր կյանքը սոցցանցերում, որպեսզի ցույց տաք, որ դուք ինչ-որ բան արժեք:
Դուք պարտավոր չեք ոչ ոքի բացատրել ու ապացուցել ձեր հաջողությունները: Ձեզ ավելի շատ լռություն է պետք:
Այսպես դուք կտեսնեք, թե որքան երջանիկ, հանգիստ ու անկախ կդառնաք: Իսկ գլխավորը՝ կհասնեք ձեր առջև դրված բոլոր նպատակների իրագործմանը: