Հարևանուհիս մենակ էր ապրում, տարեց կին էր: Տղեն թողել էր մորն ու գնացել էր քաղաք, իբր հեսա գործերը կլավանա, մորը կտանի: Ամբղ տարին տղեն չէր երևում, չէր էլ զանգում, գալիս էր մենակ բերքահավաքի ժամանակ: Վերցնում էր այն ամենը, ինչի կինը աշխատել էր ամբողջ տարին։
Կնոջ համար այգին սննդի հիմնական աղբյուրն էր, բայց տղեն աանց խղճի խայթ զգալու տանում էր ամեն ինչ: Հարևանները խղճում էին տատիկին, բոլորն օգնում էին նրան, որքան հնարավոր էր։ Ես միշտ տաք ճաշ ու հաց էի տանում: Տատը բարի հոգի էր, նա նույնիսկ չէր նեղանում որդու վրա։ «Ջահել ա, հիմարա, չի հասկանում, հետո ավելի իմաստուն կդառնա», — ասում էր նա: Ես որոշեցի, որ էդ սողունին պետք է դաս տալ։
Աշխատում եմ որպես նոտար և համոզեցի տատիկին տունը կտակել պետությանը, այլ ոչ թե իր որդուն, ով վաստակ չունի։ Տատիկը մա հա ցավ 73 տարեկանում. Կտակի հրապարակման ժամանակ պետք է տեսնեիք որդու հիա սթա փված դեմքը։ Կարծում եմ, որ նա լիովին արժանի էր դրան: