Ես ուղղակի սիրահարվել եմ այս շոկոլադե տորթին: Այնքան հեշտ է պատրաստելը և այնքան համեղ է ստացվում,որ ուզում ես ամեն օր պատրաստել.

Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.

կակաո – 35 գ;
կաթ – 240 մլ;
ալյուր – 210 գ;
շաքարավազ – 180 գ;
արեւածաղկի ձեթ – 75 մլ;
աղ – մի պտղունց;
վանիլին ըստ ճաշակի;
փխրեցուցիչ – 1 տուփ:

Ջնարակը պատրաստելու համար անհրաժեշտ է.

կաթ – 3-4 ճաշի գդալ;
շոկոլադ – 100 գ;
կոկոսի փաթիլներ – 20 գ:

Շոկոլադե տորթի պատրաստման գործընթացը

Ալյուրը մաղում ենք և խառնում շաքարավազի, կակաոյի և փխրեցուցիչի, վանիլինի հետ։ Լավ խառնել և ավելացնել կաթը։ Խմորը հարում ենք․

Թխելու ամանը յուղել բուսայուղով և լցնել խմորը։

Ջեռոցը տաքացնել 175 աստիճանով և թխել մոտ 40 րոպե․

Գլազուրի համար տաք կաթն ու շոկոլադի կտորները խառնել, եռացնել։

Սառեցված տորթի վրա լցնում ենք գլազուրը և ցանում կոկոսի փաթիլներով։

Հուշում.
Ցանկության դեպքում յուղալի թթվասերից կամ փոշու կրեմից կարող եք պարզ և արագ կրեմ պատրաստել, թխվածքաբլիթը կտրատել և կրեմով քսել։