Ես մենակ եմ ապրում: Ամուսինս վաղուց չկա, տղես էլ ընտանիքի հետ ուրիշ երկրում ա ապրում: Տղես ու հարսս զանգում էին, ու խնդրում էին, որ գնամ իրանց տուն, ասում էին, որ սյուրպրիզ ունեն իմ համար: Հարևանս էլ ասեց գնա, տղուդ ու հարսիդ սիրտը մի կոտրի: Գնացքի տոմս վերցրի ու մեկնեցի: Ինձ շատ ջերմ դիմավորեցին: Մի ամիս մնացի, հրաշալի ժամանակ անցկացրի:
Ողջ օրը թոռնիկիս հետ խաղում էի, գնում էինք դաշտ, ծաղիկներ էինք հավաքում: Իմ սենյակի պատուհանից էլ շատ սիրուն տեսարան էր բացվում դեպի լիճը: Հարսիս հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ էինք, ջան ասում ջան լսում էինք: Մի ամիս մնալուց հետո որոեցի տուն վերադառնալ: Մտածում էի սյուրպրիզը երևի հենց էդ հրաշալի ժամանակն էր, որ պարգևեցին ինձ:
Ես որդուս ու հարսիս շնորհակալություն հայտնեցի ու սկսեցի ճամպրուկս հավաքել: Տղես ասեց, որ սյուրպրիզը դեռ առջևում ա: Կանչեց ինձ պատուհանի մոտ. Տեսնու՞մ ես այս տունը: Նա ցույց տվեց հարեւանությամբ գտնվող գեղեցիկ տունը: -Շատ սիրուն տուն է, — հիացած ասեցի ես: — Անակնկալը դա է: Այդ տունը քոնն է, մայրիկ: Ես լսածիցս ուշքի չէի գալիս: