Վահե Տեր-Մինասյանը, անդրադարձ կատարելով մայիսիննյան տոնի խորհրդին ու գաղափարական մերօրյա աստառին, իր հարթակում գրում է․ «Երբեք գողություն չեմ արել։ Երբեք ոչ մեկից, ոչինչ չեմ խլել։ Ոչ մեկին պարտք չեմ։
Բայց իմ համեմատական բարեկեցիկ կյանքի համար անկեղծորեն ամաչում եմ։ Ամաչում եմ Շուշին ազատագրած տղերքից։ Ամաչում եմ Եռաբլուրում պառկած զինվորից ու նրա ծնողներից։ Ամաչում եմ Արցախը կորցրած կանանցից ու երեխաներից։
Ամաչում եմ մեր երեխաներից, որոնց ուսերին ենք դնում հետագա հաղթական պատերազմների բեռը (իսկ դա հաստատ լինելու է)։ Մի տեսակ փուչ սերունդ դուրս եկանք։ Պետք է պարզապես հավաքել ինքնասիրության ու հպարտության վերջին մնացորդները ու մի բան անել։
Էսպես պարզապես երկար չենք ձգի»,- տոնի առիթով իր տխուր ու մտահոգությամբ լի հրապարակումը եզրափակում է հանրաճանաչ բժիշկը, որն անտարբեր չի անցնում հայրենիքի ապագային վերաբերող որևէ խնդրի կողքով։