Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր աղոթքն ու օրհնանքը:Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս,քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փր-կիր նրան հանուն Քո անվան: Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ,մեղավորիս, քո ողորմությանն եմ հանձնում զավակիս, փրկիր նրան հանուն Քո անվան:
Տեր, նրան դիր ճշմարիտ ուղու վրա, թող նա քայլի քո ընտրած ճանապարհով, փրկիր նրա հոգին և մարմինը: Տեր, օրհնիր նրան տանը, տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին, ցանկացած վայ-րում, որտեղ էլ նա լինի: Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:Պաշտպանիր նրան բոլոր թռչող գն-դակներից, նետերից, դանակից, թրից, թույնից, հրդեհից, մահաբեր հիվանդություններից:
Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու ան-հաջողություններից:Տեր,նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից,հեռու պահիր վնասակար սովորութ-յուն-ներից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից: Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: