Ոչինչ չի կարող փոխարինել տանը պատրաստված համեղ թարմ թխվածքաբլթին։ Առաջարկում ենք մեղրային թխվածքաբլիթի բաղադրատոմս, որը անտարբեր չի թողնի ոչ մեկին։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
600գ ալյուր
350գ յուղոտ թթվասեր՝ 20%-ից ոչ պակաս
150գ շաքարավազ կամ մեղր
100գ կարագ
2ճ․գ․ խիտ մեղր
Ինչպես պատրաստել․
Կարագը հալացնել և խառնել շաքարավազի և մեղրի հետ։ Խառնուրդին ավելացնել թթվասերը և աստիճանաբար մաղել ալյուրը։ Ալյուր կարող է պահանջվել նշված քանակից ավել կամ պակաս։ Հունցել։ Պիտի ստացվի պինդ խմոր։
Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել և գրտնակել խմորը՝ 5մմ հաստությամբ շերտ ստանալով։ Փոքր ֆորմաների օգնությամբ թխվածքաբլիթներ կտրել։ Տապակը ծածկել յուղաթղթով։
Խմորի կտորները դնել տապակի մեջ՝ միմյանցից քիչ հեռու։ Տաքացնել ջեռոցը մինչ 180 աստիճանի և թխել թխվածքաբլիթները 10-12 րոպե։
Երբ սառեն, շաքարի փոշի ցանել և մատուցել։
Բարի ախորժակ։