Կուկլա Աղջիկ Եմ, Համ Սիրուն Եմ, Համ Էլ Մեծ Տուն Ու Շատ Փող Ունեմ, Իմ Համար Փեսացու Եմ Փնտրում, Բայց Ինքը Ինձանից Հարուստ Պիտի Լինի Ու Մեր, Հեր, Քուր, Ախպեր Պիտի Չունենա, Ես Կիսուր-Միսուր Խաղացնելու Հավես Չունեմ

Դպրոցում ես մեր դասարանի ամենասիրուն աղջիկն էի, չնայած մամաս ասում էր, որ դպրոցի ամենասիրուն աղջիկն եմ: Վախտին ուզողներ շատ ունեի, մամաս միշտ ասում էր. քեզ փախցնելու են: Բայց հլը որ հորական տանը նստած եմ: Համալսարան չընդունվեցի, ինչի՞սա պետք, սաղ դիպլոմները ստացել են, դրել են բարձի տակ, իրանք էլ կամ վարսավիր են դառել, կամ մատնահարդար, կամ էլ խանութում վաճառող են: Ես մի երկու տեղ աշխատեցի մի քանի ամիս, հետո դուրս եկա:

Հորական ու մորական տատիներս ինձ են կտակել իրանց տները, հորս մա հից հետո իրա խանութը անցել ա ինձ, մամաս էլ իրա բիզնեսը ինձ ա վստահել: ՀԻմա փողին փող չեմ ասում: Փեսացու եմ ման գալիս իմ համար; Պայմանս մեկնա, որ հեր մեր քուր ախպեր չունենա: Ես կիսուրեղենի զահլա չունեմ: Էդ էր պակաս մնում, որ ես գնամ կիսուրին մամա ասեմ, կեսրարին էլ՝ պապա: