Բուսաբուժության փորձագետ Վիկտորյա Սեմյոնովան կիսվել է աղիները մաքրելու հիանալի բաղադրատոմսով:
Ինչպես ներկայացնում է healthyfoodteam.com-ը` այն պատրաստելու համար անհրաժեշտ է.
կես կգ գազար,
կես կգ ճակնդեղ,
մի բուռ ծիրանի չիր,
մի բուռ չամիչ,
մեկ գդալ մեղր:
Լավ կլինի, որ բոլոր բաղադրիչները բնական աճեցված լինեն: Վերցնել նույն քանակությամբ թարմ գազար և ճակնդեղ, մանր կտրատել և լցնել էմալապատ տարայի մեջ: Ավելացնել այնքան եռման ջուր, որ երկու մատ բարձր լինի բանջարեղենից:
Այնուհետև ավելացնել կտրատած չիրն ու չամիչը:
Դնել կրակի վրա, որպեսզի ջուրը եռա: Եռալուն պես վերցնել կրակի վրայից: Երբ թեթևակի սառչի, ավելացնել մեկ թեյի գդալ մեղր և փակել այն, թողնել 12 ժամ՝ սառը վայրում: Այնուհետև քամել հեղուկը և խմել, մնացած բանջարեղենը ևս կարելի է օգտագործել ճաշ պատրաստելու համար:
Ստացված հեղուկը բավարար է երկու օր օգտագործելու համար: Պետք է խմել կես թեյի բաժակ, օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ: Աղիներն այս եղանակով մաքրելու համար կարելի է մեկ ամիս շարունակել այս գործընթացը:
Ավելացող հեղուկը պետք է պահել սառնարանում: Այս հեղուկը օգտակար է քաղցկեղի բուժման համար, ինչպես նաև՝ դրա առաջացումը կանխելու համար: