Վաղ ժամանակներից մարդիկ հավատում էին, որ ձեռքի ափերի քորը խորհրդանշում է կամ գումար,կամ հանդիպում։ Բայց իրականում կանխագուշակումներն ավելի շատ են, և դրանք բոլորը կախված են որոշակի գործոններից։
Ինչու է քոր գալիս աջ ձեռքի ափը
Եթե ծակծկոց եք զգում՝ էմոցիաները, որոնք վաղուց կուտակել եք ձեր մեջ, փորձում են դուրս գալ։ Անհրաժեշտ է մանրակրկիտ վերլուծել բոլոր իրադարձությունները, որոնք կարող էին հանգեցնել բացասական հետևանքների և մինչ օրս տանջում են ձեզ։
Դրանցից անհրաժեշտ է ազատվել, և աջ ձեռքի ափի ծակծկոցները ահազանգում են հենց դրա համար։
Խուտուտ՝ աջ ձեռքի ափի մեջ․ մոտենում է իրավիճակ, երբ անհրաժեշտ է կատարել կարևոր ընտրություն։
Ձեզ սպասում են մեծ փոփոխություններ, և խուտուտը վկայում է այն մասին, որ դուք լիովին պատրաստ եք ճակատագրի նման շրջադարձին։
Քոր է գալիս աջ ձեռքի ափը՝ շուտով կլինի կարևոր հանդիպում։ Վաղ ժամանակներից, ըստ ավանդույթի, աջ ձեքը կանխազգում է, որ մարդ հանդիպելու է մտերիմ կամ լավ մարդու հետ, և դրա համար ազդանշաններ է ուղարկում։
Ինչու է քոր գալիս ձախ ձեռքի ափը
Ձախ ձեռքը քոր է գալիս ոչ միայն գումար, ալև ճակատագրի կողմից այլ նվերներ ստանալուց առաջ։
Ձախ ձեռքի ափը քոր է գալիս մեծ եկամուտ ունենալուց, ինչ-որ բան շահելուց կամ գտնելուց առաջ։
Ծակծկում է ձախ ձեռքի ափը՝ կունենաք պաշտոնի բարձրացում, աշխատավարձի ավելացում։
Ձախ ձեռքի ափի մեջ խուտուտ՝ կլինեն մեծ ծախսեր, թանկարժեք, բայց անպետք գնում կկատարեք։