Ժամանակին պապայիս գործերը լավ էին, լավ փող էր աշխատում: Բայց ինքը հիմիկվա հարուստների պես չէր, բոլորին օգնում էր: Հիշում եմ մենք մենակ հացի չէինք նստում, միշտ տանը հյուրեր կային, հեռու ու մոտիկ բարեկամներ, հարազատներ: Հենց մի հարց էր լինում, անմիջապես գալիս էին հորս մոտ: Ոչ մեկին չէր մերժում:
Մեկին մեքենայի համար գումար էր պետք, մեկն աղջկան էր ամուսնացնում, էն մյուսը կահույք էր ուզում գնել և այլն: Մամաս մեկ-մեկ նեղվում էր, բայց պապաս ասում էր, մի նեղվի, ունենք, պիտի օգնենք, վաղն էլ իրանք մեզ կօգնեն: Ժամանակները փոխվեցին, պապայիս գործերը էնքան էլ լավ չէին: Զգում էի, որ պապաս սր տնեղվում էր: Մամաս էլ սի րտ էր տալիս, ասում էր, լավ կլինի, էդքան մարդու լավություն ես արել, քո երեխեքի դեմը կբերի: Մի անգամ բարեկամներից մեկը եկավ գումար խնդրելու, բայց պապաս մե րժեց, բացատրեց, որ հնարավորություն չունի օգնելու: Նույն մարդուն մի քանի անգամ օգնել էր, բայց էս անգամը չկարողացավ: Հաջորդ շաբաթ հարսանիքի էինք հրավիրված: Նույն մարդն էլ էր հրավիրված: Մեզ տեսավ, երեսը շուռ տվեց, չբարևեց:
Պապաս խորը հիաս թափություն ապրեց: Ասեց. ինչքան ուզում ես լավություն արա, մի անգամ մե րժեցիր, սաղ արածներդ մոռանում են, ու երեսիդ էլ չեն նայում: