Հազի ախտանիշներից են կոկորդի, կրծքավանդակի ցավը։ Մինչ դեղահաբերին անցնելը, փորձեք բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել հազից

Հազը առողջական ամենատարածված խնդիրներից մեկն է։ Հազն առաջանում է ի պատասխան շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի գրգռման, փակման։ Այն ուղեղի կողմից ընկալվում է որպես օտար տարր և հազի միջոցով մարմինը փորձում է այդ օտար տարրը հեռացնել օրգանիզմից։ Հազը կարող է լինել նաև վիրուսային վարակի, գրիպի, մրսածության, ծխելու հետևանքով։

Հազի ախտանիշներից են կոկորդի, կրծքավանդակի ցավը։ Մինչ դեղահաբերին անցնելը, փորձեք բնական միջոցներ, որոնք օգնում են ազատվել հազից։

Լիմոն

Լիմոնը հազի բուժման մեջ կարելի է օգտագործել տարբեր ձևերով։ Լիմոնը նվազեցնում է բորբոքումը, ապահովում է օրգանիզմին անհրաժեշտ վիտամին C-ն՝ վարակի դեմ պայքարի համար։

Հազի համար լիմոնով օշարակ պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ լիմոնի հյութը խառնել 1 ճաշի գդալ մեղրի հետ և տաքացնել։ Խմել այս առողջարար օշարակը օրը մի քանի անգամ։

Սխտոր

Սխտորն ունի ինչպես հակաբակտերիալ, այնպես էլ հակամանրէային բաղադրիչներ, որոնք օգնում են բուժել կոկորդը։

Մեկ բաժակ ջրի մեջ եռացրեք 2-3 պճեղ սխտոր և ավելացրեք 1 թեյի գդալ մանրացված դաղձ։ Թողեք այն սառի սենյակային ջերմաստիճանում, ապա ավելացրեք մի փոքր մեղր և խմեք։ Այս բնական միջոցը կօգնի շնչառությանը և կմեղմի հազը։

Սոխ

Հազի համար տնային ամենապարզագույն միջոցը սոխն է։ Եռացող ջրի մեջ լցրեք մանրացված սոխ և շնչեք գոլորշին։

Կարելի է նաև պատրաստել հազի օշարակ՝ եփված սոխի հյութից, քարխոտի թեյից և մեղրից։ Խմել այս օշարակը ամեն օր, որը բուժում է չոր հազը։

Մեկ այլ տարբերակ է, 1,5 թեյի գդալ սոխի հյութը խառնել 1 թեյի գդալ մեղրի հետ և խմել օրը 2 անգամ։

Մեղրով տաք կաթ

Մեղրով տաք կաթը կարող է թեթևացնել չոր հազը, նվազեցնել կրծքավանդակի ցավը։ Լավագույն արդյունքի համար խմեք մեղրով կաթը քնելուց առաջ, որը գիշերվա ընթացքում կմաքրի կոկորդը։