Կարտոֆիլ Ֆրի՝ առանց մի գրամ յուղի և ձեթի․․․Երեխաների համար կարելի է ամեն օր պատրաստել։Այսօր կարտոֆիլ ֆրին շատ սիրված է գրեթե բոլորի կողմից,և այն կարելի ճաշակել ոչ միայն արագ սննդի կետերում, այլև տանը:
Երեխաներին շատ է դուր գալիս խրթխրթան կարտոֆիլը, բայց հաճախ մայրիկները երեխաների համար չեն պատրաստում այս ուտ եստը՝ ձեթի և յուղի մեծ քանակության առկայության պատճառով, քանի որ այն շատ վնասակար է: Բայց հնարամիտ մայրիկները մի շտ գտնում են ելք:Այժմ կներկայացնենք, թե ինչպես կարելի է պատրաստել կարտոֆիլ ֆրին՝ առանց յուղի կամ ձեթի:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
կարտոֆիլ՝ 5-7 հատ
ձու՝ 2 հատ
աղ՝ ըստ ճաշակի
համեմունքներ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
Մաքրած կարտոֆիլը կտրատեք մոտ 1 սմ հաստությամբ ձողիկների:Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Սպիտակուցը հարեք, ավելացրեք աղն ու համեմունքները:Կարտոֆիլին ավելացրեք համեմված սպիտակուցը: Ջեռոցի թավային սննդային թուղթ փռեք և վրան դրեք կարտոֆիլը:
Դրեք թավան նախորոք՝ մինչև 200 աստիճան թաքացրած ջեռոցի մեջ: 5-7 րոպեից թուղթը հարկավոր է հանել կարտոֆիլի տակից: Կարտոֆիլը թողեք ջեռոցում այնքան ժամանակ, մինչև որ այն ոսկեգույն կդառնա: Կարտոֆիլ ֆրին պատրաստ է:
Բարի ախորժակ…