Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի նորաստեղծ ընտանիքը շատ է քննարկվել հանրության կողմից։ Ռուբենի կինը՝ Մերի Ղազարյանը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Մերին հասցրել է հետևորդների մեծ բանակ ունենալ:
Հետևելով Մերիի վերջին հրապարակմանը`երևում է, թե որքան է մեծացել փոքրիկն ու որքան նման է իր հայրիկին:
Նշենք, որ Մերին վերջերս էլ հրապարակել էր փոքրիկ Վարդուհու լուսանկարը և ցույց տվել, թե որքան ոճային է փոքրիկը:
Նշենք, որ ավելի վաղ StarNews-ի աչքից չէր վրիպել Վարդուհի Վարդանյանի թոռնիկի գերշքեղ մանկասայլակը, որն այժմ համարվում է լավագույններից և մոտավորապես արժե 800.000 դրամ: Ինչպես ընդունված է ասել`«մի ավտոմեքենայի գին»:
Նշենք, որ Մերին հաճախ է հարց ու պատասխաններ կազմակերպում ինստագրամյան հարթակում: Նա թե հղիության ընթացքում, թե մայրանալուց հետո կիսվում է իր փորձով, օրինակ՝ նորաթուխ մայրիկը նշում է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով:
Մերին նաև ամուսնու և դստեր մասնակցությամբ հուզիչ տեսանյութ էր հրապարակել: Նախքան մայրանալն էլ ներկայացնում էր, թե ինչպես է անցել իր հղիության ընթացքը, ինչպես է սնվում և այլն: