Բազուկի և խնձորի հյութը՝ նիհարելու հզոր միջոց

Բազուկը կարգավորում է օրգանիզմում թթվային-ալկալինային բալանսը: Բազուկի բաղադրության մեջ մտնող բեատինն օգնում է ամբողջովին յուրացնել սպիտակուցները: Բազուկը նաև լավացնում է լյարդի աշխատանքը, ինչի շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս շլակներն ու մնացորդները, որն այդքան կարևոր է նիհարելու համար:

Բազուկի հյութն առանց հավելումների այնքան էլ համեղ չէ, ինչի հաշվին լավ չի մարսվում օրգանիզմում, արդյունքում՝ գրգռվում է ստամոքսի կամ աղիների լորձաթաղանթը:

Խորհուրդ ենք տալիս սկսել հյութի քիչ քանակությունից՝ օրեցօր չափաքանակը մեծացնելով:

Բաղադրություն

• 2 փոքր չափի բազուկ
• 1 փոքր խնձոր
• 50 գ հաղարջ
• 1 թ/գ աղացած կոճապղպեղ
• 300 մլ ջուր

Խնձորն ու բազուկը մաքրում ենք և կտրատում: Բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ, հարում ենք, որպեսզի միատարր զանգված ստանանք: Ստացված խյուսին ջուր ենք ավելացնում և խառնում: Հյութը խմեք պատրաստելուց անմիջապես հետո: