Հացի փուռ ունեմ․ Մի կին միշտ գալիսա նիսյա հացա տանում․ Արդեն մի տարի ա փողը չի բերում․ Էն օրը հարևանս ասեց, որ փողը
չի տալիս, խի նիսյա տալիս․․․Պատասխանիցս ուղղակի շոկի մեջ էր։Հացի փուռ ունեմ ու իմ փռի հացը ու հացաբուլկեղենը սաղ գո-
վում են։
Էս մի տարուց ավելա մի հատ կին կա, գալիսա հացա տանում նիսյայով, ես էլ տալիս եմ։ Ամեն անգամ տալիս եմ, ոչ էլ հիշացնում եմ,
որ նիսյա ունի պիտի բերի փակվի։ Ամեն մտնելուց վա տա զգում իրան, բայց էլի հացը վերցնում գնումա։
Հարևաններիցս մեկն ասեց՝ այ կնիկ, էլ քո օգուտը որնա, որ էս կնոջը ամեն օր նիսյա ես տալիս արդեն տարուց ավելա ու փողդ չի էլ
բերում, բայց դու հլը տալիս ես։Տենց որ սաղին անես, էլ ինչ պիտի լինի քո աշխատածը ու օգուտը։ Ահավոր զարմացավ իմ պատաս-
խանից։
Ասեցի՝ Մանիկ տոտա, ես գիտեմ ինքը ինչ կինա, ի վիճակի էլ չի, որ հաց առնի, գիտեմ, որ տունը մանր թոռներ ունի ու հարսն ա։
Տղեն վաղուց չկա Ռուսաստաններն ա։ Իրանք են մի կերպ յոլա գնում ապրում։ Հիմա իմ օգուտն էնա, որ խիղճս հանգիստա ու իմ
պատճառով մի ընտանիք սո ված չի մնում։
Է, եթե կարամ մեկին օգնեմ, խի չօգնեմ։ Հետո կգնահատվի։ Ամեն ինչ փողով որ նայենք, պիտի սաղի հետ թարսված ապրենք։