Մարդկանց 90 տոկոսը սխալ է չափում զարկերակային ճնշումը. Ահա թե ինչ սխալներ են դրանք և ինչպես պետք է չափել ճնշումը

Զարկերակային ճնշումը չափելու համար պահանջվում է տոնոմետր: Սակայն դրա առկայությունը բավարար չէ ճնշումը ճիշտ չափելու համար: Պետք է իմանալ ճնշումը ճիշտ չափելու կանոնները:

Ինչպես ճիշտ չափել ճնշումը

Ճնշումը չափելուց առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է:

Ճնշումը չափելուց կես ժամ առաջ խուսափել ծխելուց, սուրճի, թեյի, կոլայի ընդունումից:

Նստել աթոռին՝ մեջքով հենվելով հենակին, սա կարևոր է:

Պետք է փչովի պարկը սրտի հետ նույն մակարդակի վրա լինի: Ոտնաթաթերը հանգիստ դնել հատակին, ոտքերը չի կարելի այդ ընթացքում խաչել;

Արդյունքները ճիշտ չեն լինի, եթե ճնշումը չափվի հագուստի վրայից:

Մի քանի անգամ մի չափեք ճնշումը, պետք է դադար տալ 7-10 րոպե: Սակայն եթե ցանկանում եք կրկին չափել ճնշումը, ապա չափեք մյուս թևով, 10-15 միավորի տարբերությունը նորմալ է:

Արդյունքները ճիշտ չեն լինում սուրճի, ալկոհոլի ընդունումից հետո , ծխելուց հետո, լցված միզապարկի դեպքում, եթե մեջքը հենված չէ հենակին, եթե ձեռքը հենված չէ հարթ մակերևույթի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն