Ասպիրին մազերի համար։ Այս դիմակը կմեծացնի մազերի ծավալը և կհաղորդի նրանց հարուստ գույն։
Մեզ անհրաժեշտ է՝
Ասպիրինի 5 հաբ
120 մլ տաք եռացրած ջուր
1 ճ․գ մեղր
1 ճ․գ ձիթապտղի ձեթ
Խառնել բոլոր բաղադրիչները, որպեսզի մեղրն ամբողջությամբ լուծվի։ Դիմակը քսեք գլխամաշկին և սպասեք 15 րոպե, ապա լվացեք տաք ջրով։
Ասպիրինն օգտագործվում է նաև թեփի դեմ պայքարում։
Դա անելու համար վերցրեք ասպիրինի 2 հաբ և լավ տրորեք։ Այնուհետև ավելացրեք դեղամիջոցը շամպունի քանակին, որն օգտագործում եք ձեր ամենօրյա մազերի լվացման ժամանակ:
Խառնուրդը քսեք գլխամաշկին և սպասեք 10 րոպե, ապա մանրակրկիտ լվացեք: Արդյունքը ձեզ սպասեցնել չի տա. թեփը շատ ավելի քիչ կլինի: