10 տարի առաջ ինձ փողի ծառ նվիրեցին: Սկզբում շատ փոքր էր, բայց որոշեցի, որ լավ կխնամեմ, որպեսզի իմ առաջին և միակ ծաղիկը երկար ապրի: Սկսեցի ուսումնասիրել փողի ծառին աճին նպաստող պայմանները: Ու հիմա պատրաստ եմ ձեզ տալ մի քանի փորձված խորհուրդ:
Փողի ծառը չի սիրում արևի ուղիղ ճառագայթեր, քանի որ դրանք տերևների վրա առաջացնում են այրվածքներ:
Լավ կլինի եթե ծաղիկը դնեք դեպի հարավ-արևմուտք նայող պատուհանի մոտ:
Ձմռանը դրեք այն պատուհանագոգերին, որտեղ ամենից շատ է լուսավորությունը: Եթե բոլոր պատուհանները հյուսիսային կողմում են, ծաղիկի համար ապահովեք լրացուցիչ լուսավորում:
Երբ ծաղիկս փոքր էր, պարզապես պատուհանագոգին էի դնում: Բայց երբ այն փարթամացավ, ստիպված եղա հատակի վրա դրվող տակդիր գնել, որ տերևները կարողանան լիրաժեք ձևավորվել:
Փողի ծառը չի սիրում մնալ այլ բույսերի կողքին:
Փողի ծառի համար ապահովեք ոչ միայն լավ լուսավորություն, այլև մաքուր օդի մշտական հասանելիություն:
Բույսին դուր չեն գալիս ոչ միջացնուկ քամին, ոչ էլ տոթը:
Համարվում է, որ ննջասենյակը բնակարանում լավագույն վայրն է փողի ծառի համար, քանի որ այն մաքրում է օդն ու ազատում տհաճ հոտերից:
Հետևեք այ պարզ կանոններին ու ձեր փողի ծառը ևս ամեն աշուն կծաղկի:
Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը