Արագ և հեշտ միջոց արդուկը մաքրելու համար․Ընդամենը մի քանի րոպե և վերջ արդուկը պատրսատ է․

Քացախ

Մեկ-մեկ համամասնությամբ նոսրացրեք ջուրն ու քացախը, բաղադրությունը մինչև վերև լցրեք արդուկի մեջ, ապա տաքացրեք և թողեք 8-ից 12 րոպե։ Մի ընդհատեք արդուկի աշխատանքը, լույսը կհանգչի և կվառվի։ Մաքրումից հետո նույն ընթացակարգը կրկնեք սովորական ջրով։

Կիտրոնաթթու

Այս բաղադրությունը պատրաստելու համար 20 գրամ կիտրոնաթթու պետք է լցնել 200 մլ տաք ջրով բաժակի մեջ։ Մաքրման ընթացակարգը ճիշտ նույնն է, ինչ արդուկը քացախով մաքրելու դեպքում:

Սոդա

Վերցրեք մի քիչ սոդա, երկու թեյի գդալը կբավականացնի, մի քիչ քացախ ավելացրեք, ապա խառնեք, մինչև լուծույթ ստանաք։ Կիրառեք այս բաղադրությունը արդուկի մակերեսին, իսկ հետո մաքրեք անձեռոցիկով։

Քացախ

Պատրաստեք ջրի ճիշտ նույն բաղադրությունը՝ քացախի ավելացումով, որպեսզի լվանաք արդուկի ներսը և այս խառնուրդով մանրակրկիտ մաքրեք ներբանի անցքերը։ Դրա համար օգտագործեք բամբակյա շվաբր:

Լվացքի օճառ (տեֆլոնի համար)

Թեթև տաքացրեք արդուկը, փրփրեցրեք նրա ներբանը և այնուհետև սրբեք այն փափուկ կտորով:

Աղ

Առաջացող աղտոտիչները մաքրելու պարզ, էժան մեթոդ: Գործվածքի վրա աղ ցանեք, միացրեք արդուկը և սկսեք «շոյել» աղի բյուրեղները։